13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամեն մարդ մտածում է իր փչացածության չափով». Հովիկ Աղազարյանը դեռ չի պարզել, թե ով է իր անունից Facebook-ում հայհոյախառն նամակներ գրել

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ չի պարզել, թե ով է իր անունից Facebook-ում հայհոյախառն նամակներ գրել։

«Դեռ չեմ պարզել, պետք է պարզեմ», – ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասաց նա։

Դիտարկմանը, թե մարդիկ վստահ են, որ այդ նամակներն ինքն է գրել՝ Աղազարյանն արձագանքեց. «Ամեն մարդ մտածում է իր փչացածության չափով»։

Պատգամավորը կարծում, որ հիմարություն է այս հարցով դիմել իրավապահ մարմիններին։

«Եթե մենք նմանատիպ հիմարություններով ծանրաբեռնենք իրավապահ մարմիններին, դա մեր հակառակորդների համար գործիք կհանդիսանա, որ մեր իրավապահ մարմիններին ծանրաբեռնենք այնքան, որ չկարողանան ուրիշ գործերով զբաղվել», – ասաց ՔՊ-ականը։

Հիշեցնենք՝ Ֆեյսբուքի օգտատերերը տարածել են Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան՝ իշխող խմբակցության պատգամավորը հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։

Աղազարյանն ասել է, թե իր էջը կոտրել են ու ինքը չէ տարածված մեկնաբանությունների հեղինակը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ