12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Քաղաքագիտություն թեյնիկների համար». Լիկբեզ Աշոտյանից՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այնքան է նեղվել իմ վերջին վերլուծություններից, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին, իր վարած արտաքին քաղաքականության հերթական ֆիասկոյին և արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որ որոշել է պատասխանել ոչ ավել, ոչ պակաս, իրեն պատկանող ընտանեկան թերթով: Ուստի, հարկ եմ համարում արձագանքել Նիկոլ Փաշինյանի թերթում հրապարակված հոդվածին: Մինչ հոդվածի բուն բովանդակությանն անցնելն ասեմ, […]

Արևմուտքը «թիթեռ է նկարում», զուգահեռ քարտ բլանշ տալիս Ալիևին․ «Փաստ»

Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ լրատվակաների միջոցով շրջանառում են Արցախում «հատուկ գործողություն» իրականացնելու թեման։ Ու դրա շրջանակներում խմորվում է այն հարցը, թե իբր Լաչինի միջանցքը հայկական կողմն օգտագործում է ռազմական նպատակներով։ Ու ադրբեջանցիները Հայաստանից օկուպացված տարածքներից ականներ են տեղափոխում Սարիբաբա բարձունք՝ միջազգային հանրությանը ցույց տալով, թե իբր հայերն են Լաչինի միջանցքն օգտագործել ականներ տեղադրելու համար։ Այսպիսով, փաստացի […]

Քվեարկեցին «կոստյումի» երկարակեցության օգտին․ «Հրապարակ»

«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկվա նիստում «առաջընթաց» գրանցեց՝ որոշվեց, որ Հայաստանը պետք է շարունակի շարժվել նախկինների սցենարով՝ հավատարիմ մնալով գործող խորհրդարանական կառավարման ձեւին։ Կառավարման ձեւի պահպանմանը դեմ քվեարկեց միայն Մասիս Մելքոնյանը, ձեռնպահ՝ Տիգրան Եգորյանը, մյուսները կողմ էին։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել 2015-ի սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը», որի մեջ […]

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին. Նախարար

Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն առաջիկա օրերին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Փորձաքննություններն այս պահին ընթանում են, մոտական օրերին կունենանք ավարտուն արդյունքներ», – ասաց նախարարը։ Ավանեսյանի խոսքով՝ ընդհանուր փորձաքննությունները մեկ շաբաթվա ընթացքում են իրականացնում, ավարտում և արդյունքները փոխանցում քննչական մարմիններին։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է […]

ՌԴ-ի նկատմամաբ պատժամիջոցները ԵԶԲ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ի վրա չեն ազդել

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցները բացասաբար չեն ազդել Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» վրա։ Այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։ «Մենք՝ իբրև միջազգային կազմակերպություն, […]

Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը հայտարարել էր, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներում չի հստակեցվել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան: Էդմոն Մարուքյանը թեմային անդրադարձել է՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: -Պարոն Մարուքյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով ՀՀ ԱԳ […]

Իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում. մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել։ «Ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է իր տված գնահատականներն այս իշխանությունների նկատմամբ փոխել, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ, առհասարակ, «Հայաստան» խմբակցությունը», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը։ Ըստ նրա՝ Արամ Վարդևանյանը մանդատը վայր դրեց, քանի որ տեսնում էր, […]

Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Կառավարությանն առընթեր Ոստիկանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի