22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն, այո՛, կա. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացի ու արդյունքների մասին զեկույցի քննարկումը. զեկույցը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ զեկույցը, վարչապետը անդրադարձավ լավատեսությանը:

«Ապագայի որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի: Եվ ուրեմն՝ առանցքային հարցը հետևյալն է՝ փոթորկալից այս ժամանակներում կա՞ արդյոք ՀՀ-ում լավատեսության անհրաժեշտ պաշար ապագայի մասին ոչ միայն խոսելու, ոչ միայն նախագծելու, այլև այդ ապագան կառուցելու ու իրագործելու համար: Իմ պատասխանը միանշանակ է ու աներկբա՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ Հայաստանում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու ու այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն, այո՛, կա ու ես վստահ եմ դրանում»,- հայտարարեց վարչապետը:

Նա ասաց, թե լրահոսը նման վստահություն չի տալիս, հանրային քննարկումները նման վստահություն չեն տալիս, միջազգային իրադրությունը՝ առավել ևս:

«Բայց հենց այսօր, հենց այս պահին Հայաստանում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց: Սա Հայաստանի բնակարանային երբևէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է, բազմաբնակարան շենքերում բնակելի ֆոնդի շուրջ 12,2 տոկոսն է», – ասաց նա՝ շեշտելով, թե 3-րդ հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբեք այսպիսի ծավալներ չի ունեցել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ