22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հարգեցին՝ ընտանիքով…

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտանիքի անդամների հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել գրող, արձակագիր Մուշեղ Գալշոյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմի պրեմիերային: Հայ մտավորականի 80-ամյակին նվիրված ֆիլմը հիմնականում հիմնված էր Մուշեղ Գալշոյանի ակնարկների վրա, որն ընդմիջվում էր նրա գրչակից ընկերների իր իսկ մասին արտահայտած հետաքրքիր հիշողություններով: Ֆիլմի սցենարի հեղինակը գրողի դուստրն է՝ Սիրանուշ Գալշոյանը, […]

Դոլարի կուրսը բարձրացե՞լ է

Հայաստանյան բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքը կազմել է միջինը 469.64 դրամ, իսկ վաճառքը՝ 474.12 դրամ: Նախորդ օրվա համեմատ տատանումը եղել է՝ առքը +1.54 դրամով, վաճառքը՝ +1.59 դրամով: Երեկվա համեմատ եվրոն արժեզրկվել է. եվրոյի առքի միջին գինը 516.96 դրամ է, իսկ վաճառքինը՝ 543.05 դրամ: Տատանումը եղել է՝ առքը -1.45, վաճառքը՝ -0.84 դրամով: Ռուսական ռուբլին նախորդ […]

Տարոն Մարգարյանը պարգևատրվել է

2006 թվականից սկսած ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպում է «ՄԵՐԿՈՒՐԻ»  մրցանակաբաշխությունը, որի պատվավոր մրցանակին արժանանում են տնտեսության և գործարար  ոլորտի  նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեցող ընկերություններ և անհատներ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված հերթական մրցանակաբաշխության շրջանակում տնտեսության տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված մի շարք ընկերությունների «Մերկուրի» մրցանակը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն […]

Վենետիկի հանձնաժողովը միաձայն հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ եզրակացությունները

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին, որի շրջանակում հաստատվել  են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7 եւ 10 գլուխների վերաբերյալ նախնական եզրակացությունը, 8, 9 եւ 11-16 գլուխների վերաբերյալ երկրորդ նախնական եզրակացությունը, որոնք պատրաստվել էին հանձնաժողովի անդամներ Ս. Բարտոլեի, Ա. Էնդինշի, Ք. Գրաբենվարտերի, Տ. Խաբրիեւայի, […]

Շրջակա միջավայրի մասին կարևոր դրույթները չկան նոր Սահմանադրության մեջ

ՀՀ Սահմանադրության նախագծից բացակայում է մարդու` առողջ և բարենպաստ շրջակա  միջավայրում ապրելու իրավունքը` 33.2 հոդվածը: Գործող Սահմանադրության մեջ 10 հոդված-ում ամրագրված է, որ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Իսկ 33.2 հոդվածն էլ սահմանում է. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և […]

Ինչո՞ւ են ծեծել Սամսոն Ղազարյանին.մանրամասներ

«Գործը Երևանի քաղաքային վարչությունից  տեղափոխվել է Արաբկիրի բաժին: Ինձ տեղեկացրել են, որ օրերս կհրավիրվեմ բաժին: Միգուցե առերեսում լինի կասկածյալի հետ: Համենայնդեպս ինձ վրա հարձակված մարդուն ես չեմ ճանաչել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Նշենք, որ օրերս՝ Երևանում   հարձակվել և ծեծի են ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին: Հարձակման պատճառները Ղազարյանը չի […]

Հույս կա, որ Հալեպը կազատագրվի

Ռուսական օդուժի և սիրիական բանակի գործողությունների արդյունքում Հալեպ քաղաքի շուրջ 80 տոկոսն արդեն ազատագրվել է ահաբեկիչներից: Այս մասին հայտարել է ՍԴՀԿ հայաստանյան վարչության փոխատենապետ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանը: Հա հույս հայտնեց, որ առաջիկա օրերին հնարավոր կլինի ազատագրել ողջ Հալեպը: Նա տեղեկացրեց, որ Հալեպում կան թաղամասեր բարձունքների վրա, որոնք գտնվում են ահաբեկիչների վերահսկողության ներքո: Շատ հաճախ այդ բարձունքներից […]

Մեքենան գլորվել է Արփա գետը

Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 110-րդ կմ-ում «Москвич 412» մակնիշի 34 TF 696 պ/հ ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

Փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին կբարձրանա 1-2, արևելյան շրջաններում`  6-8 աստիճանով, 26-28-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 24-25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն, […]

Հայ մասնակիցների «մենամարտը»՝ «Голос»-ում /վիդեո/

Ռուսական «Голос» նախագծի շրջանակներում նախօրեին «մենամարտեր» փուլում միմյանց դեմ դուրս եկան երկու հայ մասնակիցներ ռեփեր Բաստայի թիմից՝ Սերգեյ Ուռումյանն ու Ամալյա Մարգարյանը։ Նրանք կատարեցին Անժելիկա Վառումի եւ Լեոնիդ Ագուտինի «Ամեն ինչ քո ձեռքերում է» երգը։ Բաստան նախագծում թողեց Սերգեյ Ուռումյանին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված