Օրվա Տողը
Նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նախագծի հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է դասակարգել նույն ազգանուն և հայրանուն ունեցող մարդկանց, ովքեր քվեարկելու են նույնականացման քարտով: «Հնարավո՞ր է ընտրատեղամասերում մարդկանց հավելյալ ցուցակ ստեղծել, որով կառանձնացվի նույնականացման քարտով քվեարկածները և կֆիքսվի նաև նրանց հասցեները»,- հետաքրքրվեց Խոսրով Հարությունյանը: […]
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորման ձերբակալված անդամների շարքում հայեր չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ի պատասխան Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել ե ն, որ ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի չկա»,- հայտնել է նա: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, թեԿահիրեում ձերբակալվել են ԻԼԻՊ մի […]
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Էդգար Հարությունյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Ալեքսանյանին, կատարել է սուտ մատնություն: […]
«Սահմանադրական բարեփոխումներին անցում կատարելը վաղ է մեր երկրի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը. «Վաղ էր անցում կատարելը խորհրդարանական մոդելին: Սա ռիսկային փաստաթուղթ է, որ մարտահրավեր է այսօրվա իրականությանը, այս պահին ժամանակավրեպ է, սակայն, կարևոր է այն, որ այն առաջ նայող է: Ես, այնուամենայնիվ, չեմ կարող չողջունել այս փաստաթղթի որոշակի դրույթներ»: […]
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-31-ին շրջանների զգալի մասում, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրև, 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից: Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով: Երևանում հոկտեմբերի […]
Սպասվում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթը մեղավոր կճանաչվի գաղտնի վճարումներ կատարելու համար՝ դպրոցում ըմբշամարտի մարզիչ եղած ժամանակ իր կողմից սեռական բռնության ենթարկված տղաների լռությունը գնելու համար: Դաշնային դատախազների հետ մեղքի ընդունման այս գործարքը կնիք կդնի նրա դատական արձանագրությունների վրա, այդպիսով հանրությունից թաքցնելով նրա դեմ վկայությունների մանրամասները: 2005 թվականից […]
Նույնականացման քարտերի վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որոշակի հարցեր ուղղելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, հիշեց, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ակտիվորեն քննարկվել է իր համանուն նախագիծը, մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորների մշակած նախագիծն արագորեն դրական եզրակացություն է ստացել: «Ես ուզում եմ կենտրոնացնել ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա, թե ինչպես են հասցեների առումով […]
Համաշխարհային բանկը հրապարակել է «Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի և նպատակային արդյունավետության գնահատում» զեկույցը, որը ներկայացնում է այն երկրները, որոնք բարենպաստ են՝ նոր բիզնես սկսելու համար։ Հայաստանն ընդգրկվել է այդ երկրների մեջ՝ 189 երկրներից 5-րդ հորիզոնականում է։ Լավագույն քառյակում են՝ Նոր Զելանդիան, Մակեդոնիան, Կանադան և Հոնգ Կոնգը:
«Այսօր արդեն առաջին 50 տոննա կարտոֆիլն է արտահանվել Վրաստան, և դեռ 15-ից 20 հազար տոննա էլ մոտ ապագայում կարտահանվի»- այս մասին «Հենարան» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը` մանրամասնելով, որ կարտոֆիլը հարևան երկիր 150 դրամով է արտահանվել: Բերբերյանը հայտնեց, որ սերմաթարմացման հետ կապված նոր ծրագիր ունեն. «Այս պահին […]




























