Քաղաքապետը հանձնարարել է
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 51 դեպքի մասով: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 4 վարչական արձանագրություն: […]





































