16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կասեցրեք, խնդրեմ. Հայկական Ժամանակ

2016 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է մտնում կառավարության մի որոշում, որը կարող է հանգեցնել նոր զանգվածային բողոքների: Խոսքը ՀԴՄ կտրոնի վրա ամբողջ ապրանքացանկը տողագ-րելու պարտադիր պահանջի մասին է: Փոքր բիզնեսի հազարավոր ներկայացուցիչներ օբյեկտիվորեն պատրաստ չեն այս որոշումը իրագործել: Երեկ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» դիմել է ՀՀ վարչապետին կասեցնելու այդ որոշումը փոքր բիզնեսի համար: ՀԿ-ի փոխնախագահ […]

Սկանդալային «Որոգայթը» վերադարձավ /Ֆոտո/

«Որոգայթ» գեղարվեստական ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Երեկ Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, որին նախորդեց դերասանների և ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հանդիպումը լրագրողների հետ: Ֆիլիմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանն ասաց, որ բացառապես նոր որակի ֆիլմ են ստացել. «Սա քրեական դրամա է, պատմությունը նույնն է, սակայն այն ներկայացված է նորովի: Դերասանները հիմնականում նույնն են, բայց ընդգրկված են […]

Գերազանց հանդիպումներ Նյու Յորքում եւ Վաշինգտոնում

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները «գերազանց հանդիպումներ են անցկացրել Նյու Յորքում եւ Վաշինգտոնում»: Այդ մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Մենք միասնական ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- գրել է նա։

Զարուհին արյուն է ուզում. Իրավունք

Զարուհի Փոստանջյանն իր երեկվա ելույթում հերթական անգամ մարդ­կանց փողոց դուրս գալու կոչեր էր անում, նրանց դարձնելով «դեւ», որը պետք է ու­տի այս իշխանություններին: Հատկանշական է, որ իր ելույթից երկու ժամ առաջ վերջինս գտնվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանա­տանը: Այնտեղ տիկին Փոստանջյանից հարցրել են` դուք ցանկանո՞ւմ եք, որ Հա­յաստանում արյուն թափվի, նա պատաս­խանել է` այո, իսկ երբ […]

Գցված փողեր Շարմ-էլ-շեյխում հանգստի դիմաց. Ժամանակ

Հոկտեմբերի 31-ին ռուսական A- 321 օդանավը, որը Շարմ Էլ-Շեյխ քաղաքի օդանավակայանից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, ընկել էր Սինայի թերակղզում: Օդանավի ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվել էին: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայու­թյան ղեկավարը նախօրեին հայտարարել է, որ Եգիպտոսում A321 օդանավի վթարի պատճառը ահաբեկչությունն է: Աղետից հետո Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Արաբական էմիրությունները, Թուրքիան հայտարա­րեցին դեպի Եգիպտոս […]

Երբ Սերժ Սարգսյանն այլևս նախագահ չի լի­նի. Իրատես de facto

Պետք է անգլիական ձևով ու խիստ քաղաքավարի հրաժեշտ տալ երկրորդ նախագահին, ով, ի տարբերություն նախորդ հարցազրույցի, այս անգամ խիստ մեղմ էր արտահայտվել: Ընդ որում, նույնքան մեղմ ու արտաքուստ քաղաքավարի էին նաև Շարմազանովի, ասել է թե, Սերժ Ազատիչի դիտարկումները, որոնք, սակայն ենթաւտեքստում անողոք ու բաց էին, քանզի հանրապետական­ները շատ լավ են հասկացել, թե ինչու է մեղմ […]

Ռուսաստանը պետք է ընտրություն անի Ասադի եւ Սիրիայի միջեւ․ Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն՝ ցանկանում են աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, թե «պահպանել սիրիական պետությունը», հայտնում է Associated Press-ը։ Օբաման ասել է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը չի դադարի, քանի դեռ Ասադն իշխանության գլուխ է, քանի որ վերջինը չի կարողանում «վերադարձնել լեգիտիմությունը»։

«Ինչպե՞ս մաքրել դաշտն այս աղբից». Հրապարակ

Լրատվական դաշտում ոչ միայն մեծ մրցակցություն կա, այլեւ չարություն, նախանձ, իրար դեմ աշխատելու ձգտում: Ես խմբագիրներ գիտեմ, որոնք, օրինակ, ողջ օրն զբաղված են մյուս լրատվամիջոցների գործընկերներին հայտնաբերելու գործով: Ասենք, կայքերում գովազդատուների ցանկն ուսումնասիրելով, սկսում են «տեռոր» անել նրանց, թե ինչու եք այս կայքին գովազդ տալիս, մեզ տվեք: Ես խմբա­գիր գիտեմ, որն ավելի հնարամիտ է գտնվել […]

Առանց տեղումների եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի