Նախագահն ընդունել է հայազգի հեղինակավոր գիտնական Արտյոմ Օգանովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ժամանակակից բյուրեղագիտության հիմնադիրներից մեկին՝ հայազգի գիտնական, տեսաբան-բյուրեղագետ, պրոֆեսոր Արտյոմ Օգանովին, ում ստեղծած համակարգչային ծրագրից օգտվում են հարյուրավոր լաբորատորիաներ: Հեղինակավոր գիտնականը Հայաստանում է գտնվում Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի հրավերով և այսօր Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում նյութերի նախագծման նորագույն մեթոդների վերաբերյալ երիտասարդ գիտնականների […]





































