Թուրքիայի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրօղլուն հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ, գրում է Ermenihaber-ը: Թուրքիայի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության տեղեկացմամբ ` հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանն առնչվող հարցեր: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Աղբյուր` Ermenihaber.am