06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ պատահեց Վանաձորի քաղաքապետին. Ժողովուրդ

Նոյեմբերին Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ մեկ երթուղին: Երեկ հայտնի դարձավ, որ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել քաղաքապետի դեմ ներկայացված բողոքի հիման վրա քրգործ հարուցել ՀՀ Քրեական օրենգրքի 309 հոդվածի հատկանիշներով/ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/:

Սամվել Դարբինյանը երեկ հավաստիացրեց, թե ինքը տեղյակ չէ քրեական գործ հարուցելու մասին: Այն դիտարկմանը, թե արդյոք ՀՀ իշխանությունն այս կերպ իրեն պատժում է` սահմանադրական հանրաքվեի օրը Վանաձորում պարտվելու համար, Դարբինյանը պատասխանեց.

«Ընտրությունները ես չեմ կազմակերպում, ժողովուրդն ինքն է գնում ընտրության: Ինքը ինչ ընտրում է, այն էլ ստանում ենք»: Հիշեցնենք, մինչ հանրաքվեն Դարբինյանը վստահեցնում էր, թե Վանաձորում «ոչ» ասող չկա:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ