Չես անցնի քո ճանապարհը
Դու երբեք չես անցնի քո ճանապարհը մինչեւ վերջ, եթե կանգնես, որպեսզի քար նետես ամեն հաչացող շան վրա։ Ուինսթոն Չերչիլ
Դու երբեք չես անցնի քո ճանապարհը մինչեւ վերջ, եթե կանգնես, որպեսզի քար նետես ամեն հաչացող շան վրա։ Ուինսթոն Չերչիլ
Նոյեմբերի 28-ին, ժամը 12.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ նոյեմբերի 27-ին գայլերը Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում հոշոտել են 20 և վնասել 30 ոչխար:Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գայլերը հոշոտել են Մ. Ա.-ին և Ս. Գ.-ին պատկանող 20 և վնասել 30 ոչխար:
Այսօր մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող գինու համտես-տոնավաճառ, որը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։ Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությամբ և մտահղացմամբ մենք այսօրվանից Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սկսում ենք հայկական գյուղմթերքի և վերամշակված արտադրանքի տոնավաճառներ և ցուցահանդեսներ՝ […]
Մշտապես նոր բուրմունքի որոնումներում՝ օծանելիքի վարպետ Ֆրանսիս Քյուրքչյանը փայփայում է հիշատակն իր մայրական կողմի պապիկի ու տատիկի, որոնք նրան են փոխանցել կորուսյալ երկրի բույրը, գրում է 100LIVES.COM-ը: Բարեկազմ, թխամաշկ եւ աչքի ընկնող քթով Ֆրանսիս Քյուրքչյանը բուրմունքները համարում է «մեր մարդկության պատվարներ»: 1969 թվականին Փարիզի մոտ ծնված Ֆրանսիսն առնչություն չունի Ֆրանսիայի օծանելիքի մայրաքաղաք Գրասեի հետ, ոչ էլ […]
Նոյեմբերի 27-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Թաթուլ Գ.-ին, ով նոյեմբերի 15-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի թիվ 2 ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 322-1 հոդվածի 2-րդ մասի Ա կետի հատկանիշներով հանցագործություն կատարելու […]
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը կարծում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իրավունք ունի իր կարծիքը հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ, սակայն չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել ասածի վեաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում Բաբայանը հիշեցրեց, որ իրենց քաղաքական ուժը «այո» է ասում Սահմանադրական փոփոխություններին և ակտիվորեն մասնակցում քարոզարշավին: «Մենք արդեն վաղուց հայտարարել ենք մեր տեսակետները, բանականաբար […]
Իրկուտսկում 27-ամյա կինն 8-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից ցած է նետել իր 2 եւ 4 տարեկան որդիներին, ապա ինքն էլ նրանց հետեւից ցած է նետվել։ Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է, երեխաները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է։ Այժմ բժիշկները պայքարում են երկրորդ երեխայի կյանքի համար։ Թե որն է եղել […]
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության հիմնական կասկածյալ Մուշեղ Մխիթարյանը այս պահին գտնվում է պատժախցում: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց Մխիթարյանի պաշտպան` Մարինե Ֆարմանյանը: Ֆարմանյանի փոխանցմամբ` Մուշեղ Մխիթարյանը 30 օրյա հացադուլից դուրս գալուց հետո վիճաբանում է ՔԿՀ աշխատակցի հետ, հայհոյում վերջինիս և տեղափոխվում պատժախուց: «ՔԿՀ պետը 10 օրյա պատժաչափ է սահմանել իմ պաշտպանյալի համար: Անկեղծ ասած` պատժախցում […]
Ռուսական «Голос»-ում նախօրեին նոկաուտներ փուլն էր, որի շրջանակներում մարզիչ Բաստայի թիմից բեմ դուրս եկավ հայուհի Մարիա Երոյանը: Մարիան հիանալի կատարեց Ալիշիա Քիսի Falling երգը եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Իսպանիայի Վալենսիա նահանգի Ալսիրա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած Իսպանիայի Թագավորության 12-րդ քաղաքը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հայերն այսօր»-ին այս մասին հայտնել են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից: Նոյեմբերի 25-ին Ալսիրայի քաղխորհրդի նիստում ներկայացված բոլոր 5 կուսակցությունները («Կոմպրոմիս», Սոցիալիստական, Ժողովրդական, «Ձախ միություն» և «Սիուդադանոս») միաձայն կողմ են քվեարկել «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևին, որով 20-րդ դարի […]
























