20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Բաց նամակ` գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին Թիվ 69100615 քրեական գործով նախաքննություն իրականացնող քննչական խմբի ղեկավար, ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ամրամ Մակինյանին ՀՀ քաղաքացի, թիվ 69100615 քրեական գործով մեղադրյալ Գարեգին Բաբկենի Չուգասզյանից     Բաց նամակ     Պարոնայք, Սույն նամակով տեղեկացնում […]

 Տուժածներից 5-ն են ստացիոնար բուժում ստանում

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներից, առավոտյան 10-ի դրությամբ, 5-ն են բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` թեթև: Նշենք, որ  Տուլայի բժշկական հաստատություններում բուժումը շարունակում են 12 […]

«Շուռ են տվել »

«Բուդաղյանների գործով ներպետական ատյաններում ունենք երեք տարբեր գործեր: Սակայն արյունալի դեպքի արդյունքում ունենք ընդամենը մեկ հոգի, որի հանդեպ քրեական դատավարություն է իրականացվում՝ դա Արտակ Բուդաղյանն է: Քրեական հետապնդումը Արտակ Բուդաղյանի նկատմամբ ստեղծվել է զուտ այն նպատակով, որ արդարացվեն Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու կրակոցները ու արարքը»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բուդաղյանների […]

Հակահիգիենիկ են

Առողջապահության ոլորտի բյուջետային քննարկումների ժամանակ այսօր ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքվեց, թե ինչ է անում նախարարությունը մանկապարտեզներում թունավորումները կանխելու համար: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն հարցը սոցիալական համարեց, քանի որ, ըստ նրա, շատ դեպքերում սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն: Ըստ նախարարի՝ առաջին հերթին երեխաների մոտ պետք է զարգացնել հիգիենայի կանոնները: Հիշեցնենք, անցնող տարում մանկապարտեզներում մի քանի անգամ տարբեր […]

Փոփոխական եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին, 10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-10-ին` ցերեկը, աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով: Երևանում նոյեմբերի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին, 10-ին ժամանակ […]

A321 ինքնաթիռում կարող էր ռումբ պայթել․ Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռում, որն աղետի էր ենթարկվել Սինայի թերակղզում, կարող էր ռումբ պայթել, գրում է TACC գործակալությունը: «Կարծում եմ, որ հնարավորություն կա, որ ինքնաթիռում ռումբ է եղել: Եվ մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում։ Մեր քննիչները կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել, նախքան մենք կոնկրետ հայտարարություններ կանենք աղետի կապակցությամբ»,- նշել է Օբաման։

Համատարած օրենք են խախտում. Հայկական Ժամանակ

Երեկ տեղի ունեցած «անոնիմուս» երթի ժամանակ հասարակական կարգը պահպանող ոստիկանները համազգեստի վրա չէին կրում անձնական համարներով պիտակները: Ու թեև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ», սակայն […]

Փրկարարն անչափահաս աղջկա հետ սեռական կապի մեջ է մտել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Համբարձումյանը  2015 թվականի մայիսի 23-ին՝ երեկոյան, անչափահաս Մ. Է.-ից տեղեկանալով նրա անչափահաս լինելու հանգամանքի մասին, փրկարարական ծառայության շենքի բակում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ Մ. Է.-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն […]

Գյուղապետը լրագրողներին խնդրում է

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Մհեր Սահակյանը facebook-ի իր հանրագրում գրառել է. «Ի գիտություն լրատվամիջոցների Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծել են բեռնատար մեքենայի, որի արդյունքում վնասվել են մեքենայի անիվները և շարժիչը: Ազգությամբ օսեթ վարորդը, բարեբախտաբար, չի տուժել: Ներկայում գյուղում իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: Հարգելի լրագրողներ, […]

Փող են ուզում. Ժամանակ

Բազմաթիվ համայնքապետեր պնդում են, որ Սահմանադրության հանրաքվեին մարդկանց ընտրատեղամասեր երելը ուղղակի անհնար գործ է լինելու, քանի որ մարդիկ չգիտեն, թե ինչ ասել է սահմանադրական փոփոխություններ: Ավելի անկեղծանալով՝ նրանք պնդում են, որ մարդկանց ինչ-որ չափով շահագրգռելու և ընտրատեղամասեր բերելու համար պետք է փող բաժանել: Օրվա ամբողջական լրահոսին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի