Առավել հրեշավոր բան
Չկա առավել հրեշավոր բան, քան այն, ինչ կարող ենք ներշնչել ինքներս մեզ։ Ջոն Ստեյնբեկ
Չկա առավել հրեշավոր բան, քան այն, ինչ կարող ենք ներշնչել ինքներս մեզ։ Ջոն Ստեյնբեկ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կեղծ անձնագրերի միջոցով կազմակերպված անօրինական միգրացիայի դեպքեր։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, իր և երկու որդիների՝ մշտական բնակության նպատակով Շվեդիա մեկնումը կազմակերպելու […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Բայբուրթ (Բաբերդ) շրջանում ժողովրդի հետ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձել է նոյեմբերի 24-ին ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպին` կոշտ հայտարարություններ անելով Ռուսաստանի հասցեին, գրում է Ermenihaber.am-ը: Նա, դիմելով Ռուսաստանին, մասնավորապես ասել է . «Իսկ դուք Սիրիայում ի՞նչ գործ ունեք: Ասում եք` Սիրիան է հրավիրել: Պարտավո՞ր էիք մարդասպան Ասադի հրավերը ընդունել»: Թուրքիայի […]
«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Եթե մենք մեզ ուժեղ չպահենք, ոտնատակ կտան»,-կարծում է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Գեներալն անդրադարձավ նաև նոյեմբերի 25-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում վնասազերծված զինված խմբին նշելով, որ այդ փաստը վտանգավոր է համարում. «Սա ուրիշ խմբավորում էր: Սա շատ վտանգավոր էր մեր ազգի, մեր երկրի համար: Մանավանդ մի անգամ արդեն մեր […]
Ձմեռը տաք, բայց տեղումնառատ կլինի. այս մասին տեղեկացրեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ձմռան երեք ամիսներին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը նորմայից 1 աստիճանով բարձր կլինի: «Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում դեկտեմբեր ամսվա առաջին կեսին ցերեկային ժամերին հնարավոր է օդի […]
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային ճանաչված ու արդեն ապամոնտաժված շենքի փաստացի բնակիչներին բնակարանների փոխհատուցման ծրագրով արդեն հատկացվել են նոր բնակարաններ:Երևանի քաղապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է նույն շենքում փաստացի չբնակվող բնակիչների հետ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Մինչ շենքի քանդումը այդ շենքում տվյալ քաղաքացիների փաստացի չբնակվելու փաստն ապացուցված է […]
Քիչ առաջ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից դադարեցնում է մուտքի առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ, հայտնում է lifenews-ը։ Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան վտանգում է հայտնվել ծանր դրության մեջ, այդ երկրի ղեկավարությունն անցել է թույլատրելիի սահմանը:
Երևանի Double Tree by Hilton հյուրանոցը կրկին խախտել է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հետ ունեցած պայմանավորվածությունը՝ նոյեմբերի 30-ի «Ոչ»-ի Երիտասարդական ֆորումի համար վճարովի հիմունքներով դահլիճ տրամադրելու վերաբերյալ։ Սա առաջին դեպքը չէ, երբ հյուրանոցները նախ հաստատում են, իսկ հետո, իշխանությունների հրահանգով, խախտում մեզ հետ ունեցած պայմանավորվածությունները՝ հարուցելով խնդիրներ Ոչ-ի քարոզչության համար։ Այս մասին հայտնում է «Չեք […]
Թուրքիայի հասցեին հաճախ մեղադրանքներ են հնչում, որ նա սատարում է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը։ Ու թեեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերքում է այդ փաստն ու վստահեցնում, որ իրենք եւս պայքարում են ԻՊ-ի դեմ, սակայն այդ խոսակցությունները շարունակվում են։ Եւ ահա մի հետաքրքիր տեղեկատվություն է շրջանառվում։ Էրդողանի դուստրը «գաղտնի» զինվորական հիվանդանոց ունի, որտեղ բուժվում են «Իսլամական […]
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից պարգեւատրվել է ԱՊՀ […]





























