04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ի՞նչ պատիժ է սահմանվում քվեաթերթիկը ուտելու կամ պատռելու համար

«Քվեաթերթիկը ուտելը, պատռելը կամ ոտքի տակ տրորելը կարող է դիտվել որպես վարչական իրավախախտում, այն քրեական հանցանք չի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Նորիկյանը փաստեց` քրեական հանցանք կարող է դիտվել միայն, երբ գողանում կամ հափշտակում են քվեաթերթիկը: «Այս դեպքում կիրառվում են քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշները, այս մասով արդեն պետք է կոնկրետ դեպքը հաշվի առնել»,-ընգծեց փաստաբանը: […]

Դրանից ոչինչ չի փոխվի

“Qahana.am” -ը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակներում «Հայտնի մարդիկ հավատքի մասին» խորագրի ներքո ձեզ կներկայացնենք սիրված ու ճանաչված արվեստագետների, հասարակական, քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ՝ «Եկեղեցին և մենք» թեմայով:  Մեր առաջին հյուրը դերասան Մկրտիչ Արզումանյանն է: Ի՞նչ հաճախականությամբ է դերասանն այցելում եկեղեցի, որտե՞ղ է առավել շատ գտնում իր հանգիստը, հավատո՞ւմ է, որ Աստված կօգնի իր […]

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդներն արձանագրել են

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հրապարակել է իր արձանագրած առաջին խախտումները: Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրականացնում է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքում (Ավան և Նոր Նորք): Այս մասին տեղեկանում ենք նրանց ՔՀԻ տարածած հաղորդագրությունից: Դիտորդները 07:30-ից ընտրատեղամասերում են: Արդեն գրանցվել են առաջին խախտումները: «Ողջ օրվա ընթացքում մենք կհրապարակենք անընդհատ թարմացվող տեղեկություններ թիվ […]

Թեհրանի խիստ զգուշացումը Բաքվին. դա հեղափոխական շարժում է

«Եթե Բաքուն չդադարի ուժ գործադրել Նարդարանի շիաների նկատմամբ, Իրանի հարաբերություններն Ադրբեջանի հետ կվերանայվեն: Նման հայտարարություն է արել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Մոջտահմեդ Շաբեստարին՝ ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ, գրում է իրանական ИРНА գործակալությունը: «Նարդարանի բնակչության նկատմամբ բռնություններն անընդունելի են, իրավիճակը, որում հայտնվել են տեղի բնակիչները, անհանգստացնող է: Թեեւ Ադրբեջանը մեղադրում է Իրանին այդ ավանի միջադեպերի հետ […]

Հանրապետության մի քանի մարզերում ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել

Դեկտեմբերի 6-ին ընթացող Սահմանադրական հանրաքվեից զատ Հայաստանի մի շարք համայնքներում մեկնարկել են Տեղական ինքանակառավարման մարմինների, մասնավորապես` համայանքապետերի և ավագանիների ընտրություններ: Ընտրություններ են մեկնարկել Արագածոտնի, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Արմավիրի մարզերում: Ըստ ԿԸՀ պոշտանական կայքի հրապարակած տվյալների` ՀՀ-ում այսօր համայնքի ղեկավար կընտրեն Շիրակի մարզի Պեմզաշեն, Գառնալիճ, Վահրամաբերդ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետական, Տուֆաշեն, Բասեն համայնքներում: Սյունիքի մարզի […]

220 ընտրող նույն տվյալներն ունեն

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում առկա են 110 անհատական տվյալների համընկումով 220 ընտրողներ,որոնք տարբերանձինք են:Այս մասին հայտնում է ոստիակնության լրատվական ծառայությունը:

Դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի միջհամայնքային, ինչպես նաև Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Շիրակի մարզում, Երևան-Սևան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վանաձոր-Ալավերդի, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման […]

Ծառուկյանը բոյկոտեց

28/28 ընտրատեղամասում, որը տեղակայված է Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում, 1860 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել է 30 հոգի, հանձնաժողովականները բոլորը ներկայացել են աշխատավայր, սակայն Հայ Ազգային Կոնգրեսն այս ընտրատեղամասում անդամ չունի, հետեւաբար փոխարինվել է այլ անդամով, փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը: Նշենք, որ 28/28 ընտրատեղամասում պետք է քվեարկի ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր […]

«Գնամ` ի՞նչ անեմ … մեռելներն են ընտրում …» /վիդեո/

Վաղ առավոտյան Henaran.am-ի զրուցակիցը տաքսու վարորդ Սարգիս Մաչխալյանն է. արդյոք մասնակցելու է հանրաքվեին. «Գնամ չգնամ ընտրության` ինչ է փոխվելու , ոչինչ, Երևանում մեռելներն էլ կընտրեն… »: Հիշեցնենք, այսօր` դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Մանրամասները` տեսանյութում

Հանրաքվեին մասնակցելու է տեսողության խնդիր ունեցող 3000 քաղաքացի

Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները լիարժեք կարող են մասնակցել հանրաքվեին: Նրանց համար ԿԸՀ-ն թողարկել է երկու ձեռնարկ: Առաջինը մեծ չափերով ու խոշոր տառերով է, մյուսը` Բրալյան այբուբենով: Տեսողության խնդիր ունեցող ընտրողների համար պատրաստվել են նաև քվեարկության թերթիկների հատուկ կաղապարներ: Սահմանադրությունում փոփոխությունների մասին հանրաքվեին մասնակցելու է տեսողության խնդիր ունեցող 3000 քաղաքացի: Նրանցից 700-ը կքվեարկի մեծ տառատեսակով հատուկ քվեաթերթիկներով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի