05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գալուստ Սահակյանը ցավակցել է

Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան կապակցությամբ: Հեռագրի մեջ ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան մասին: Գեորգ Բրուտյանն արդի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն դեմքն էր, ավանդույթ շարունակող ու ավանդույթ ստեղծող, տաղանդավոր գիտնական, ով տասնամյակներ շարունակ իր բեղմնավոր գործունեությամբ եւ […]

Նոր վարկ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով  Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ: Այս մասին հայտնում է ՀՀ […]

Արմեն Աշոտյանը մեկնել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 10-ին  աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ հանդիպումներ և քննարկումներ կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ և Հորիզոն 2020 ծրագրերի շուրջ: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին, Սիսիանի տարածաշրջանում, Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածում, ինչպես նաև Դիլիջանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով […]

Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ռազմաճամբարները

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին երեկոյան թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մի շարք ռազմաճամբարներ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «turkiyegazetesi» լրատվական կայքի` նշյալ օպերացիային մասնակցել է  F-16 տիպի 10 կործանիչ: Վերջիններս ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Ավաշին, Բասյան, Զափ և Հաքուրք շրջաններում […]

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Դեկտեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /39 արկ/, 82 /230 արկ/, 120 /37 արկ/միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /40 արկ/ և ՌՊԳ-7 /4 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ2700 […]

Արջի ծառայություններ մատուցողը գտնվել է. Հրապարակ

Երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում արված Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ արջի ծառայությունների մասին, կատակների առիթ է տվել։ Վարչապետը, ինչպես հայտնի է, լրագրողների հարցերին պատասխանելով, նշել է, որ եթե եղել են ընտրակեղծարարներ, ապա նրանք «արջի ծառայություն են մատուցել իշխանություններին եւ անպայման օրենքի շրջանակներում կպատժվեն», սակայն ինքը չգիտի՝այդպիսիք կայի՞ն, թե՞ ոչ։ Գյումրեցիք ասում են, որ գլխավոր արջին իրենք հայտնաբերել են, […]

Առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արմեն Մուրադյանը խիստ խոսակցություն է ունեցել. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա ընթացքում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում աղմկոտ մահացության մի քանի դեպքեր արձանագրվեցին, որոնցից երկուսը գրանցվեցին անցած ամսվա ընթացքում։ Երեկ թերթի հետ զրույցում «Շենգավիթ» ԲԿ բուժգծով փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ հիվանդանոցում արձանագրված դեպքերի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հիվանդանոցի տնօրինության հետ «խիստ խոսակցություն է ունեցել»։ «Պետք է ասեմ, […]

Տիգրան Խզմալյանի և haqqin.az-ի երրորդ դուբլը

Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր կրկին փայլատակեց իր սիրելի ազերիական haqqin.az կայքում…Այս անգամ մեր ազատասեր և ընդդիմադիր ռեժիսորը վերլուծել է դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցակցված Սահմանադրության “բարեփոխման” հանրաքվեն…Նախ նշեմ,որ Տ.Խզմալյանից հարցազրույց է վերցրել կենդանական ատելությամբ հայերի նկատմամբ լցված լրագրող Բահրամ Բաթիևը,ով հայերին “նվիրված” հոդվածներում Տ.Խզմալյանի ազգակիցներին անվանում է ստոր, տականք, օկուպանտ,  դավաճան, վախկոտ, շինծու,գող,ավազակ,անբարոյական,լացկան,խոզ ազգի ներկայացուցիչ… […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի