Ուորլիքին կփոխարինե՞ն. Հրապարակ
«Մեր տեղեկություններով՝ չնայած Հայաստանի «դիրքային առավելությանը», Բեռնում բանակցություններն անցել են բավական ծանր մթնոլորտում: Միակ լուրջ առաջընթացը «դեմ առ դեմ հանդիպումն» է եղել: «Ինչը ևս քիչ չէ, որովհետև խոշոր հաշվով Ալիևը թքած ունի բոլորի, առաջին հերթին համանախագահների վրա: Միակ բանը, որից նա վախենում է ինչ-ինչ հաշվարկների արդյունքում ռուսական ներխուժման հեռանկարն է՝ Օսիա-Աբխազիա-Ղրիմ սցենարների կրկնությունը՝ վերջնաարդյունքով:
Ասել, որ Ալիևը «զադնի» դրեց այդ բանակցությունների ժամանակ, շատ դժվար է, որովհետև շատ լավ է հաշվել իր ռեսուրսներն ու երկար դիմակայության է պատրաստվում՝ կրակոց-հակակրակոց սկզբունքով, որպեսզի քամի հայաստանյան կողմին, մանավանդ, որ իր համար ադրբեջանական զոհերն առոչինչ են, իսկ մեզ համար՝ ամեն ինչ:
Ի դեպ, Ալիևն արդեն շատ քիչ է զբաղվում ղարաբաղյան հիմնախնդրով, նա դրա ժամանակն այլևս չունի՝ իշխանության պահպանման խնդիրն է նրա համար օրհասական»,-ասաց բանակցային նրբություններին տիրապետող մեր աղբյուրը՝ հավելմամբ, որ բոլոր դեպքերում և ըստ ամենայնի՝ Ջ. Ուորլիքին առաջիկայում կփոխարինի ամերիկյան մեկ այլ համանախագահ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: