27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Գառնիկն էլ մարդ է …». Տուլայի վթարի գործով կալանավորված վարորդից լուր չունեն

«Չեմ կարողանում խոսել, դեպք էր պատահեց, բայց Գառնիկը մարդ է ու մենք էլ ենք մարդ: Եղբորս հետ ոչ մի կերպ կապնվել չի հաջողվում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած վթարի գործով կալանավորված ավտոբուսի վարորդ՝ Գառնիկ Հարությունյանի եղբայրը:

Նշենք, որ Գառնիկ Հարությունյանը մեղադվում է «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է 2 և ավելի անձանց մահվան» հոդվածով, նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում։

«Ոչ մի կապ չկա, չգիտենք փաստաբան ունի, թե ոչ: Չեմ ուզում խոսել, գիտեմ արդյունք չկա»,-ասաց եղբայրը:

Ավելի վաղ Տուլայի դատարանը վարորդին մինչև  մյուս տարվա հունվարի 3-ը կալանքի տակ առնելու արտոնություն էր տվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով զոհվել է Հայաստանի 9 քաղաքացի, տուժել է 43-ը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ