06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ-ն պայմաններ է դրել ՀՀ կառավարության առջև. Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրուցել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Պարոն դեսպան, Ձեր ելույթներում, ի թիվս այլ հարցերի,առանձնահատուկ ուշադրություն եք դարձնում հատկապեսՀայաստանում կոռուպցիայի խնդրին, դրա դեմ պայքարիանհրաժեշտությանը, մեթոդներին եւ մեխանիզմներին՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում: Բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ իրական կյանքում Հայաստանը լուրջ խնդիրներ ունի՝ կապված ժողովրդավարության և ժողովրդավարացման, օրենքի իշխանության հաստատման, շուկայում բոլոր խաղացողների համար հավասար պայմանների, ընդհանրապես բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման հետ: Այս տեսանկյունից որքանո՞վ է, Ձեր կարծիքով, արդյունավետ այդ պայքարը՝ առանց իրապես ժողովրդավարական ճանապարհով պետական իշխանության ձեւավորման և բիզնեսի ու քաղաքականության տարանջատման:

Ուր էլ գնամ Հայաստանում, տեսնում եմ, որ մարդիկ մտահոգ են կոռուպցիայով, ցանկանում են լուծել այդ խնդիրը եւ պատրաստ են այն ամենին, ինչը կարող է հանգեցնել խնդրի լուծմանը: Ի տարբերություն մյուս երկրների, որտեղ կոռուպցիան բացատրվում է որպես մշակույթի մաս, Հայաստանում մոտեցումն այդպիսին չէ: Հայաստանում ես տեսնում եմ անհատների, կազմակերպությունների, լրագրողների եւ նույնիսկ որոշ պաշտոնյաների, ովքեր պատրաստ են եւ կարող են զբաղվել այս խնդրի լուծմամբ: Դա ինձ հուսադրում է: Հայաստանն այս առումով վերջերս առաջընթաց է արձանագրել, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես» սանդղակում եւ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվի մասով: Անելիքներ, սակայն, դեռեւս շատ կան:

Իրավացի եք, մենք աշխատում ենք կառավարության Հակակոռուպցիոն խորհրդի հետ, քանզի հավատացած ենք, որ այն կարող է կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ գործիք լինել: Խորհուրդը ղեկավարող պաշտոնյաները հրապարակավ և մեզ հետ ունեցած առանձնազրույցներում պատրաստակամություն են հայտնել Խորհուրդն օգտագործել որպես գործողությունների ծրագրի մշակման հարթակ եւ ձեռնարկել կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր չորս որոշակի ուղղություններով, որոնք առավել շատ են առնչվում շարքային քաղաքացիների կյանքին ու առօրյային: Մենք հավատում ենք այդ խոսքերին:

Բայց ինչպես նախկինում եմ նշել, մեր օժանդակությունը Խորհրդին ցուցաբերվում է այն պայմանով, որ լինի իրական ու ծանրակշիռ առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում: Եթե Խորհուրդն ապահովի կոնկրետ արդյունքներ, մենք կշարունակենք օժանդակությունն այդ ջանքերի ուղղությամբ: Եթե Խորհուրդը կամ Խորհրդի ղեկավարները չկարողանան կամ չցանկանան պայքարել կոռուպցիայի դեմ, ապա մենք կդադարեցնենք մեր օժանդակությունը՝ թե ֆինանսական, թե տեխնիկական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ