26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀԷՑ-ից տեղեկացնում են

Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 17-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:00-14:00 Դեմիրճյան փ. 17, 19, 21, Արամի նրբ. 26 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 16 շենքի 7-13 մուտքերը, Արմավիրի մարզի` 11:00-14:00 Մեծամոր քաղաքի Ժ/Տ, 4-րդ և Քոթեջ […]

ԱՄՆ կոնգրեսականները դռնփակ նիստում հարցեր կուղղեն Ուորլիքին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

2016-ի հունվարին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում է կազմակերպելու: Կոնգրեսում կայանալիք քննարկմանը հրավիրված է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը: «Հաջորդ շաբաթների ընթացքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ դռների հետեւում հարցեր […]

Արձանագրված ընտրախախտումների առթիվ քրգործեր են հարուցվել

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 3 ընտրատարածքի տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվել է ևս 3 քրեական գործ՝  տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կամիտեի լրատվական ծառայությունը: Այսպես՝ […]

Այս մեծախոս ինտելեկտուալների խումբը հավանաբար չգիտեր

«Նոր Հայաստանի» դեպի Սյունյաց աշխարհ «արշավանքը» անփառունակ ավարտ ունեցավ: Նրանց ունկնդրողներին կարելի էր մատերի վրա հաշվել… Եղածներն էլ սրանց ելույթներին հակադարձում էին իրենց իսկ ոճով, իրենց իսկ «մարտավարությանը» բնորոշ: Խրտվիլակագետ Զարուհի Փոստանջյանի աչքի առաջ Կապանում այրեցին իր խրտվիլակը: Նա վայելեց սեփական նախաձեռնության տարածման հաճույքն ու սեփական խրտվիլակի բնականաբար շատ տհաճ ու անհաճո բույրը … Բայց […]

Վարչապետը խոսքի տերն է

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը այսօր՝ դեկտեմբերի 17 ին Կառավարության հավանությանը ներկայացրեց   նախագիծ, որի ընդունումը պայմանավորված է ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ: Խոսքը այն մասին է, որր  2015 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով նախատեսված հատկացումների գումարն ամբողջապես ծախսվել […]

33 միլիոն դրամ՝ նորածին Սահմանադրությանը

Կառավարությունն այսօր` դեկտեմբերի 17-ին կայացած  նիստում որոշում կայացրեց Արդարադատության նախարարությանը հատկացնել 33 միլիոն դրամ՝ Սահմանադրության տպագրության համար՝ 100 000 օրինակով։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հավելեց, որ նոր Սահմանադրությունը կտպագրվի մարզպետարաններին, նախարարություններին և այլ պետական ինստիտուտներին հատկացնելու համար:

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ

Դեկտեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /144 արկ/, 82 /117 արկ/, 120 /3 արկ/ միլիմետրանոց ականանետերից, «Մուխա» /2 արկ/, ՀՀՆ-9 /5 արկ/, ՀԱՆ-17 /55 արկ/ և ՌՊԳ-7 /6 արկ/ տիպի […]

Այսօր Պուտինն իր 11-րդ մեծ ասուլիսը կանցկացնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր 11-րդ անգամ մեծ ասուլիս կանցկացնի։ Նշենք, որ ամեն տարեվերջին ՌԴ նախագահն իրականացնում է մեծ մամուլի ասուլիս, որին հարյուրավոր լրագրողներ են մասնակցում, այն ժամանակային սահմանափակում չի ունենում։ Այս տարի մեծ մամուլի ասուլիսին հավատարմագրված են ռեկորդային թվով լրագրողներ՝ ԶԼՄ-ների 1390 ներկայացուցիչներ: Լրագրողների հետ Պուտինի շփումը կսկսվի Մոսկվայի ժամանակով կեսօրին:

Նախագահները կհանդիպեն

Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են նախագահականից:      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի