Արամն այլևս չկա. ի՞նչ գիտի ապաքինվող գյուղապետը
Սուրբ ծննդյան օրը` հունվարի 6-ին, կրակոցներ հնչեցին Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանային համալիրում: Կյանքից հեռացավ մեկ երիտասարդ` 22 ամյա Արամ Կարապետյանը:
Նուն օրը նույն ողբերգական միջադեպի արդյունքում ստացած վնասվածքների հետևանքով Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանն տեղափոխվեց հիվանդանոց:
Արմեն Խլղաթյանի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Նա ապաքինվում է:
Այս մասին Henaran.am-ին հայտնեցին Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից: Լրատվական բաժնի աշխատակցի փոխանցմամբ` Արմեն Խլղաթյանի առողջական վիճակը բավարար է, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ դուրս գրվի հիվանդանոցից:
Նշենք, որ սպանության մեջ կասկածվողներից 3-ի ինքնությունը պարզ է, 2-ը որոնվում են:
Հանցագործության դրդման պատճառները դեռ պարզվում են:
Նշենք նաև, որ Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի ոստիկանություն է մեղակայականով ներկայացել «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղից կառավարիչ Արմեն Պառավյանը:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանային համալիրում երիտասարդի սպանության և Տարոնիկի գյուղապետին հրազենային վնասվածք պատճառելու փաստով հարուցված քրեական գործով: