13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ընդդիմության միասնական շտաբ»-ն ահազանգում է

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ  գիշերն անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել Կապանի գրասենյակ: «Ընդդիմության միասնական շտաբ»-ն արձանագրում է, որ ԿԳԲ-ական հնացած մեթոդներով հնարավոր չէ կասեցնել համաժողովրդական շարժումը: Այս պահին ստուգվում է գրասենյակի գույքի ամբողջականությունը և դրա պակաս հայտնաբերվելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:

Բռնաբարելու սպառնալիքի գինը. որոշումն արդեն կայացված է

Քիչ առաջ ավարտվել է ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը և հրապարակվել որոշումը, որն առնչվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքին ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի: Այդ մասին Henaran.am-ին փոխանցեց հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը: Հիշեցնենք, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» […]

Մոսկվայում փակվել է ռուս-թուրքական գիտական կենտրոնը

Մոսկվայում փակվել է «Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարաններ» ռուս-թուրքական գիտական կենտրոնը, հայտնում է РБК-ն։ Կենտրոնի կայքում այդ մասին հայտարարություն է տեղադրված, որում մասնավորապես նշվում է․ «Ստիպված ենք հայտնել, որ մեր կենտրոնը փակվել է, ռուս-թուրքական գիտական կենտրոնն այլեւս գոյություն չունի: Օսմաներենի դասընթացները դադարեցվում են։ Ծրագրված բոլոր կլոր սեղանները, դասախոսություններն ու կոնֆերանսները չեղյալ են հայտարարվում, թուրքերենով […]

Խնդիրները ձեր մեջ փնտրեք. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Սահմանադրության փոփոխություն իրականացնելու մեջ շտապողականություն չկա: Լրագրողների հետ զրույցում նա տեսակետ հայտարարեց, որ իրենց համար այս հանրաքվեն կյանքի և մահվան հարց չէ: Պատասխաբելով դիտարկումներին, թե ընդդիմությունն արդեն իսկ հայտարարում է կեղծիքների մասին, Շարմազանովն վստահեցրեց. «Մենք մեղավոր չենք, որ որոշ քաղաքական կուսակցություններ չունեն այնքան վստահված անձինք, որ […]

Գործազրկությունն աճել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տարվա կտրվածքով գործազրկության ցուցանիշները: Հոկտեմբեր ամսին գործազուրկների թիվը կազմել է 75,2 հազար մարդ, ինչը 15 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները: 2015թ. 10 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկությունն աճել է 18,5 տոկոսով:

Գյուղնախարարն ու դեսպանը հանդիպել են ուսանողների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ այսօր այցելել է  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, որը հիմնադրման 15-ամյակը կլրանա օրերս: Նրանց ուղեկցում էին նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն ու կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանը: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

Եթե Հայաստանի հետ ռազմական կոնֆլիկտ սկսվի, Ռուսաստանը պարտավոր է աջակցել իր դաշնակցին /վիդեո/

«Россия» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ «Անհրաժեշտ է թուրք ժողովրդին հասկացնել, թե ուր է տանում իր ղեկավարության ներկայիս քաղաքականությունը։ Իրականում չէ՞ որ Սիրիան միակ պլացդարմը չէ, որը դառնում է Թուրքիայի կողմից լուրջ տեղեկատվական հարձակման օբյեկտ։ Դա նաև Հայաստանն է: Իսկ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի […]

Ի՞նչի են ձգտում ՄԻԱՎ վարակակիրները. մասնագետը խորհուրդ է տալիս

«ՄԻԱՎ վարակակիրները վտանգավոր չեն, նրանց հետ հանգիստ կարելի է շփվել, այն առումով, որ վիրուսի փոխանցման ձևերը մի քանիսն են՝ սեռական ճանապարհով, արյունային ճանապարհով և կենսաբանական հեղուկների միջոցով: Կենցաղային շփման միջոցով հնարավոր չէ վարակվել: Սխալ է կարծիքը, որ վարակակրի իրերը կարող են հիվանդության տարածման աղբյուր հանդիսանալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանը: Ներսիսյանի խոսքով՝ ՄԻԱՎ […]

Հռոմի պապը` Հայաստան այցի և պատերազմի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին Պապը մեկնաբանություններ  է արել ռուս-թուրքական լարված հարաբերությունների և Հայաստան կատարելիք իր հավանական այցի վերաբերյալ: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դեպի աֆրիկյան երկրներ կատարած իր վեցօրյա ուղևորության ավարտին Հռոմի Պապը ինքնաթիռում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Փոխանցում է Ermenihaber.am-ը: Իտալական «Le Repubblica» պարբերականի լրագրող Մարկո Անսալդոն հետևյալ հարցն է ուղղել կաթոլիկ աշխարհի հովվապետին. […]

Չեք ամաչո՞ւմ «հանրապետականներդ»՝ ուրացաք Աշոտ Նավասարդյանին, Անդրանիկ Մարգարյանին /վիդեո/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված բանավեճին ասաց, որ իր կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային փաթեթի քննարկում այդպես էլ տեղի չի ունեցել: «Մեր ազգը ևս մի խարան ստացավ, հրեշտակները վերևից հետևում են, Հայաստանի նկատմամբ ավելի ուշադիր են: Դուք, այս ի՞նչ եք անում ձեր ազգային առաջնորդի հետ, ձեր կազմակերպության հիմնադիրների, ղեկավարների հետ, էս ի՞նչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի