Ինչու ենք խաչակնքվում

Խաչակնքման սովորությունն այնքան հին է, որքան քրիստոնեությունը և հատուկ է բոլոր ուղղափառ Եկեղեցիներին: Հին աշխարհում և հռոմեական կայսրությունում խաչը համարվում էր անարգ մահվան, նախատինքի, չարչարանքների միջոց: Քրիստոս, գամվելով մահվան խաչին, մեր փոխարեն հանձն առավ մահը, Ինքը կրեց ադամական մեղքի անեծքը, և մահվան գործիքն Իր զորությամբ վերափոխեց հավիտենական կյանքի խորհրդանիշի: Պողոս առաքյալն ասում է. «Մեզ՝ փրկվածներիս […]