09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Քննչական կոմիտեն հորդորում է լրագրողներին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 27-ին ստացվել են նյութեր՝ 5-ամյա աղջիկ երեխային բռնաբարելու և 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ: Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Այս մասին հայտնում է […]

Հատուկ դպրոցում ծեծել, նվաստացրել ու էլեկտրաշոկով հարվածել են երեխաներին /վիդեո/

Ռուսաստանի Բրատսկ քաղաքի հատուկ-ուղղիչ դպրոցի աշակերտները դիմում-բողոք են ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ ուսուցիչներն իրենց ծաղրում ու ծեծի են ենթարկում։ ՄԻՊ գրասենյակը ոստիկանության հետ ստուգումներ է սկսել, ու պարզվել է, որ դպրոցում երեխաների հանդեպ իրոք վատ են վերաբերվում, նրանց ծեծում են եւ անգամ էլեկտրաշոկով հարվածում։ Ոստիկանությունը դեպքի առթիվ գործ է հարուցել։ Մանրամասները՝ տեսանյութում

Բանակն ու պետությունը տարեկիցներ են․ Հ․ Նաղդալյան

Այսօր 24-րդ անգամ նշում ենք Հայաստանի ազգային բանակի տոնը: 24 տարի Հայաստանի անկախ Հանրապետության բանակը եղել է մեր պետության պաշտպանն ու վահանը՝ դիմակայելով հայտարարված ու չհայտարարված պատերազմի դաժան փորձություններին: Այս տարի մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության 25-ամյակը և շատ խորհրդանշական է, որ Հայոց բանակը ընդամենը մեկ տարով է ՛՛փոքր՛՛ պետությունից: Պետությունն ու բանակը մեր դեպքում […]

Տղաներ, ժամանակի հետ չեն բուժվում վերքերը …

Նվիրվում է հայրենիքի պաշտպանության համար զոհված բոլոր զինվորներին Եվ այդ օրերին արևը վերջին անգամ գրկեց ձեզ՝ մեկ առ մեկ գրկեց ու հավերժության խոսք շշնջաց ձեր ականջին: Բայց այդ օրերին արևը նաև վերջին անգամ ձեզ համար ծագեց. հիացրեց իր շողերով, հետո իր քաղցր համբույրը բաշխեց ձեզ, իր հետ ձեզ էլ տարավ դեպի մայրամուտ և մեզ բոլորիս […]

Եվրոպական խաղը  շարունակվում է.  հերթը հայկական կողմինն  է

ԵԽԽՎ-ի քվեարկություններից բազմաթիվ հետեւություններ կարելի է անել: Շատ արագ նշելու համար, թե հակահայ զեկույցների հեղինակները առանց Արցախ այցելելու, տեղում տիրող իրավիճակին ծանոթանալու, քաղաքական, ռազմական եւ նույնիսկ ջրամբարի օգտագործման վերաբերյալ գնահատականներ էին ամրագրում. թե զեկուցումները բացառապես կողմնակալ էին եւ խախտում էին անաչառությունը: Տակավի՛ն` Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես արտահայտել են իրենց պատրաստակամությունը` Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն […]

Աշուղ Ալմաստի երգը հնչեց Եռաբլուրում /վիդեո/

«Բանակի մասին խոսելու իրավունքը պատկանում է ամբողջ ազգին: Երգեր գրելու իրավունքը նրանց, ովքեր գրիչ ունեն և սեր»,-այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի օրը  Եռաբլուր ռազմական պանթեոնում Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշուղ Ալմաստը: Աշուղը հիշեց պատերազմի դաշտում զոհված իր ընկերներին և հենց Եռաբլուրում իր երգը նվիրեց նրանց հիշատակին: Մանրամասները՝ տեսանյութում:

«ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ բանաձևը մերժված բանաձևից վտանգավոր է»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հունվարի 26-ին կայացավ Հայաստանին և Արցախին առնչվող 2 զեկույցների քվեարկությունը: Դրանք են՝ բրիտանացի պատգամավոր  Ռոբերտ  Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերը կրող զեկույցները: Քվեարկության արդյունքում առաջին բանաձևը մերժվեց, երկրորդը՝ […]

«Հարց լուծողի» որոգայթում

2015 թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Շենգավիթի հետաքննության բաժանմունք նյութեր էին ստացվել, որ դեկտեմբերի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1977 թ. ծնված Մարիամ Ս.-ն և հայտնել, որ որդուն Ջաբրաիլից Վայք զինծառայության տեղափոխելու համար իր ծանոթ Ռոմիկն իր ամուսնուց` 1968 թ. ծնված Գրիգոր Ա.-ից, վերցրել է 2.600 դոլար, սակայն խաբեությամբ […]

Աշուղի հուզիչ երդումը /վիդեո/

«Երդվել եմ, որ եթե երկար ապրեմ բոլոր հերոսների անուններով երգեր եմ գրելու: Այստեղ պառկած բոլոր հերոսները  «չաուշներ»  են ու «անդրանիկներ» են: Բոլոր դարերում ՝ հերոսը հերոս է…»,-այսօր՝ հունվարի 28-ին, հայոց բանակի օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում Henaran.am-ի թղթակցին ասաց աշուղ Ռազմար Սասունցին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ռուսաստանում խոզագրիպի հետեւանքով զոհերի թիվը հասել է 107-ի

Ռուսաստանում մոլեգնում է խոզագրիպը՝ Н1N1 վարակը, որի հետեւանքով երեկվա տվյալներով արդեն 107 հոգի է մահացել։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվարցովան։ Նա նշել է, որ մահացածներից 4-ը հղի կանայք են, 8-ը՝ երեխաներ։ Նա ասել է նաեւ, որ մահացածները գրիպի դեմ պատվաստված չեն եղել եւ ուշ են դիմել բժշկի։ Նախարարն ասել է, որ իրավիճակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված