25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչու Փաշինյանը չի խոսում այս մասին

Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության, սրանով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն մուտք գործելու հնարավորության շուրջ լուրերն այս օրերին գլխավորում են հայկական լրատվամիջոցների թոփ-լուրերը: Տարբեր ամբիոններից իրարամերժ տեսակետներ են հնչում:

Օրերս Նիկոլ Փաշինյանն ասել է. ‹‹Վարդան Օսկանյանը, եթե նույնիսկ կուսակցություն բացի ու որոշի նոտարով փոխել իր անուն ազգանունը, դա չի նշանակում, որ ինքը Վարդան Օսկանյանը չէ, նա,  ով 2008 թվականի մարտի մեկին մահվան դատավճիռներ էր հրապարակում Բաղրամյան 26-ում»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը այս առնչությամբ Henaran.am-ի հետ զրույցում նշեց. ‹‹Մարտի մեկն այդքան, ամեն հարցում հոլովելը ճիշտ չէ: Նիկոլ Փաշինյանը որ այդպիսի մեկնաբանություններ է անում, բա ինչու մեկը  չի ասում, որ ինքն  ու Լևոն Տեր-Պետրոսյանը  հարս ու փեսի պես խռով են››:

Քաղաքագետը նորմալ է համարում տարակարծությունը, նաեւ այն, որ հայտնվում են կուսակցություններ, մանավանդ՝ ազգային գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ, որովհետև այդպիսով, քաղաքական դաշտում մրցակցությունը ավելի լավ է ստացվում:

‹‹Ես կողմ եմ մրցակցությանը: Բայց մի բան լավ չէ. ով փող ունի, ամեն ինչ էլ կարողանում է անել››:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ