Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղարին
Հունվարի 23-ին արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար Աննիկ Ժիրարդենին։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց բարեկամ Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում առանձնաշնորհյալ հարաբերություններն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը: Այս առումով Էդվարդ Նալբանդյանը կարևորեց պարբերական բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Աննիկ Ժիրարդենը շեշտեց, որ Ֆրանսիան կարևորում է բարեկամ Հայաստանի […]