Երջանկությունը չեն գտնում
Երջանկությունը չեն գտնում, այն ստեղծում են։ Էլչին Սաֆարլի
Երջանկությունը չեն գտնում, այն ստեղծում են։ Էլչին Սաֆարլի
Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան)։ Իրավիճակը շարունակում է մնալ կայուն։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական է ուղարկել ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշված է. “Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 22.01.2016թ. N 27-Ա/Ք հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները վերսկսվելու են ս/թ փետրվարի 1-ից: Առարկայական ծրագրերի կատարումն ապահովելու, բաց թողնված 3 շաբաթները լրացնելու համար […]
«Հունվարի 24-ից ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնալու է: Երեկոյան ժամերին ցուրտ օդային հոսանքներ և տեղումներ, տեղ-տեղ` բուք մերկասառույց, իսկ օդի ջերմաստիճանը հետագա օրերին կնվազի մինչև 12-ից 15 աստիճանով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Վայոց ձորում կլինի բուք, մերկասառույց: […]
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Փոխնախարարը և գլխավոր մասնագետը շրջել են կենտրոնում, տեղում ծանոթացել սուր շնչառական վարակներով հիվանդների բուժման ընթացքին, զրուցել նրանց հետ: Կենտրոնում բուժում է ստանում 45 հիվանդ, որից 37-ը` երեխա։ Թոքաբորբ […]
Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է Աբովյան, Պուշկին և Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որի մեջ մտնում է նաև «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Այս հարցի հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս 2008 թվականի օգոստոսին, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, վերը նշված […]
ԱՄՆ-ի տարածքին է մոտենում դարի ամենահզոր ձնամրրիկը, որը, օդերեւութբանների կարծքով՝ հզորագույնն է լինելու, որ երբեւէ տեղացել է այս տարածաշրջանում։ Տեղ-տեղ ձնակույտերը կարող են հասնել կես մետրի։ Վաշինգտոնում եւ մի շարք այլ նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, այստեղ դադարել է մետրոյի եւ հասարակական տրանսպորտի աշխատանքը, խանութներում աժիոտաժ է, մարդիկ մթերքներ են գնում՝ պահեստավորելու համար։ Մանրամասները տեսանյութում։ […]
Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի փոխարտգործնախարար Յանիս Ամանատիդիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել առ այն, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բանաձեւով դատապարտել է Հայոց […]
Անրադառնալ ադրբեջանական հաքքին.ազ կայքի Հունվարի 16-ի «Անջատողական Չախալյանի ազատ արձակումը ՝ իշխանությունների մեծ սխալն էր» վերտառությամբ ՝ոմն Կարինա Գրիգորյանի հետ արված հարցազրույցին բնավ չէի ցանկանա, եթե չունենայի մտահոգություն, որ թուրքա-ազերիական մամուլը և նրանւմ գոյատևող հայանուն և վրացաանուն տականքը իմ լռությունից չէր ոգևորվի և ավելի չէր լկտիանա… Կարդալով նյութը այնպիսի տպավորություն ես ստանում ,որ Ալիևը իր […]
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ 2016 թվականի հունվարի 21-ին azatutyun.am կայքում, հրապարակվել է «Փաստաբանը կրկին ահազանգում է` Գևորգ Սաֆարյանը բռնության և խոշտանգման է ենթարկվել» հոդվածը, որի համաձայն` կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը քրեակատարողական հիմնարկում բռնությունների, ընդհուպ խոշտանգման աստիճանի բռնությունների է ենթարկվում: Այս կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից […]