25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրազդանի քաղաքապետի թեկնածուն «զարհուրելի փաստ» է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի մասին

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Այսօր առավոտվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, այցելություններ է իրականացրել Հրազդան քաղաքում գործող մի շարք հանրակրթական դպրոցներում: Ներկայանալով որպես թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի պետ, նա փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ:

Ցավով արձանագրում ենք, որ նման պահվածքը հարիր չէ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցչին, միաժամանակ գնահատում ենք այն որպես փորձ՝ շեղելու ուսումնական հաստատությունների ամենօրյա աշխատանքային գործունեությունը և ներգրավելու դպրոցները նախընտրական գործունեության մեջ: Խիստ դատապարտում ենք նման, օրենքի հետ որևէ աղերս չունեցող, գործողությունները ու ակնկալում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության արձագանքն ու գնահատականը: Կից ներկայացնոմ ենք տվյալ զարհուրելի փաստը հաստատող լուսանկարներ և տեսանյութի հղումը»:

Որպես «զարհուրելի փաստ», շտաբը տարածել է հետևյալ լուսանկարները։

cae5e7f8-66fd-48c4-9a9e-db909f35a8cf 763dd6e6-8452-44a4-9c9a-31430fc71658 1 dproc

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ