27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ճանապարհաշինական ընկերությունները աշխատում են արտակարգ ռեժիմով /Վիդիո

Վերջին մի քանի օրերին հանրապետության ճանապարհներին մեծ մասում ուժեղ բուք է ու մառախուղ։ Ստեղծված իրավիճակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող 35 ճանապարհաշինական ընկերությունները աշխատում են արտակարգ ռեժիմով։

Հատկապես ծանր էր իրավիճակը Մեղրու լեռնանցքում, որտեղ  2 օր շարունակ սաստիկ բուքն ու առատ ձյունը չէր դադարում։ Չնայած դրան՝ այս ճանապարհահատվածում ոչ մի մեքենա չարգելափակվեց։

«Ձյունը նոր է դադարել։ 2 գիշեր անընդմեջ տեղացել է։ Պարբերաբար բուք է եղել ու մառախուղ։ Ձյան շերտի հաստությունը 40-45 սմ է կազմում »,- ասաց «Մեղրի ՃՇՇՁ» ՓԲ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը։ Նրա խոսքով՝ այս օրերին հերթապահությունն ավելի զգույշ, ավելի ուշադիր և ավելի պատասխանատու է եղել, քանի որ Իրանից մեքենաների բավական մեծ ներհոսք կար դեպի Հայաստան.

«Այս 2 օրվա ընթացքում Իրանից՝ կապված նրանց տոնակատարության հետ, մոտ 109 ավտոբուս և 700 ավտոմեքենա է լեռնանցքով անցել։ Դա էր պատճառը նաև, որ պատասխանատվությունը շատ ավելի բարձր էր։ Շատ ապրեն այն տղաները, ում շնորհիվ եղանակի այդ պայմաններում լեռնանցքը բաց մնաց »,- նշեց Ա. Գասպարյանը։

Շուրջօրյա, ամեն հերթափոխը 7 հոգի, 25 մարդ, 7 մաքրող, աղ ու ավազով բեռնված 5 ինքնաթափ մեքենա անընդմեջ աշխատել է։
«Լեռնանցքը ոչ մի րոպե չի փակվել։ Երբեմն-երբեմն մենք ենք հարկադրաբար այն փակել, քանի որ, երբ բքի սաստկացում էր լինում, մեքենաներ էին կուտակվում ճանապարհի տվյալ հատվածում և վտանգավոր իրավիճակ էր ստեղծվում։ 10-15 մեքենա երբ հավաքվում էր, ուղեկցում էինք այն հատված, որտեղ արդեն վտանգավոր չէր, այնտեղից էլ՝ այդ կողմում հավաքված մեքենաներն էինք ուղեկցում հակառակ ուղղությամբ»,- ասաց Ա. Գասպարյանը։

Մեղրու լեռնանցքում հիմա ճանապարհն ամբողջությամբ մաքուր է։ Ճանշինի տնօրենի խոսքով՝ ասֆալտը բաց է, բայց շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է, քանի որ երբեմն- երբեմն նորից ձյուն է տեղում, ու մառախուղ է իջնում։

Այս պահին հանրապետության տարածքում եղանակը համեմատաբար կայուն է։ Շարունակում է փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Վարդենյաց լեռնանցքը, որտեղ ճանապարհը բացելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ