11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Թռիչքն ավարտվեց, ափսոս

ԲՀԿ-ում տեղի ունեցող խմորումներն աստիճանաբար ակնառու են են դառնում:

Անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.  ‹‹ԲՀԿ-ի ներքին  խոհանոցին, անշուշտ ծանոթ չեմ, բայց քաղաքագիտության մեջ հստակ մի  մեջ օրինչափություն կա: Ինչը որ իր զենիթին հասնում է, հետո անկում է ապրում: Գագիկ Ծառուկյանի ժամանակ այս կուսակցությունն ուրիշ դիրքում էր:

Ծառուկյանը խարիզմատիկ էր: Նրա հեռանալուց հետո, պարզ է՝ այսպես պիտի լիներ: Այն դասական իմաստով կուսակցություն չէր: Մարդիկ համախմբվել էին այդ կուսակցության շուրջ, քանի որ կուսակցության ղեկավարի՝ Ծառուկյանի մեջ ապագա լիդեր էին տեսնում, ուզում էին մնալ այդ կուսակցության մեջ, որ հետո իշխանության  մեջ գային, երևային, լինեին հանրության առաջ: Փառամոլ ազգ ենք››, – ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը նշեց, որ ԲՀԿ-ն նոր-նոր էր սկսել բարգավաճել և լավ չէ, որ իրադարձություններն այսպիսի ընթացք ունեցան.

‹‹ԲՀԿ-ն կայանում էր, զարգացման ճանապարհին էր: Ափսոս, որ այսպես ստացվեց: Ափսոս, որ այդ կուսակցության թռիչքն ավարտվեց: Մնացին ԲՀԿ-ի բեկորները: Դա անձի կուսակցություն էր: Ծառուկյանի գնալուց հետո, տրամաբանական էր, որ պիտի այսպես էլ լիներ: Այս կուսակցությունը պիտի ունենար այնպիսի հզոր լիդեր, ով կկարողանար կոմպենսացնել Ծառուկյանին, որ կուսակցությունը շարունակեր կայանալ  ու զարգանալ››:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ