ԼՂ հիմնականում Ռուսաստանից զբոսաշրջիկներ են ժամանում

Նախորդ՝ 2015 թվականին Լեռնային Ղարաբաղ է այցելել 16.5 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ։ Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը։
Նրա խոսքով՝ մի քանի տարի շարունակ այդ այցելությունների թիվը տարեկան 30-40 տոկոսով աճում էր։ Բանախոսը նշել է, որ 2014 թվականին այդ աճը դանդաղել էր մինչեւ 13 տոկոս, սակայն 2015-ին ցուցանիշը նորից աճել է։
Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ արտասահմանյան երկրներից ԼՂՀ են ժամանում հիմնականում Ռուսաստանից, այցելուների մեծ մասը ծագումով հայեր են։ Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը, հետո՝ եվրոպական երկրները։