29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ԵԺԿ-ն արտակարգ բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը /ԵԺԿ/ արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ինչպես տեղեկացրել է ԵԺԿ մամուլի ծառայությունը, բանաձեւում մասնավորապես ասվում է․ «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում վերջին անհանգստացնող տեղեկություններով: Անընդունելի ենք համարում հակամարտության քաղաքական լուծման միջազգային հանձնառությունից հրաժարվելը, հատկապես այն դեպքում, երբ ռազմական արկածախնդրության զոհերն անմեղ քաղաքացիական անձինք են, ներառյալ` երեխաներ: […]

Հայ բռնցքամարտիկները մեկնում են զորամասեր

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ Հայ բռնցքամարտիկները չեն մասնակցելու Ադրբեջանում ու Թուրքիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:  «Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ ակնհայտ է դառնում, որ ես՝ որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, […]

Հաշմանդամ ազատամարտիկներն էլ են գնում /վիդեո/

«Սատար հաշմանդամներին» ՀԿ գործադիր տնօրեն  Գագիկ Դանիելյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց , թե իրենց կազմակերպության անդամները մեկնել են Արցախ: Կազմակերպության այն անդամներն, ովքեր ունակ են տեղում գտնվելու՝ գնացել են:Նրանց մի մասն արդն միացել է մարտական միավորներին: «Մենք նույն նվիրյալներն ենք, անում ենք այն, ինչ պարտավոր ենք անել: Մեր ֆիզիկական վիճակը մեզ չի խանգարում, որ […]

Եւս 3 զոհ

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել, որով տեղեկացնում է զոհված զինծառայողների հուղարկավորության օրվա ու վայրի մասին։ «Շարքային Սլոյան Քյարամ Քալալի Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 18:00 Հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 12:00 Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Արտաշավանի սգո սրահ Կրտսեր սերժանտ Սարգսյան Վրեժ Վարդանի Ծնված 1989թ., ԶՈՒ-ում […]

Իվետա Մուկուչյանը կերգի Արցախում զոհված փոքրիկի հիշատակի համար

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ 2016»-ին, Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Միշտ փորձել եմ ինձ համոզել, որ խաղաղությունը բացարձակ ու անխախտ արժեք է բոլորի համար: Բայց պատմական հիշողությունը, ներկայի պատկերը բոլորովին այլ բան են հուշում … Ցնցված եմ եւ դատապարտում եմ հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր խախտում: Աղոթում եմ խաղաղության շուտափույթ վերականգման […]

Ադրբեջանական քարոզիչների հերթական հիմարությունը /ֆոտո/

Պարզվում է, որ հակառակորդն ապաշնորհ է ոչ միայնմարտադաշտում, այլև քարոզչական ճակատում:Ադրբեջանի ՊՆ “մասնագետները” հավանաբար լսել են,որ գոյություն ունի նաև քարոզչական պատերազմ,սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանականգործողություններ իրականացնելու համար անհրաժեշտեն գոնե նվազագույն գիտելիքներ: Մարտադաշտումցավագին հարվածներ ստանալով՝ադրբեջանցիները ըստերևույթին որոշել են հաջողության հասնել քարոզչականհարթության վրա: Հերյուրելով մի կիսագրագետ նամակ,որն իբր թե գրվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի […]

Մատաղիսը մերոնց ձեռքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին: Այս մասին ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ։

Ղարաբաղում խաղաղության հաստատումը առաջին հերթին Սարգսյանի ու Ալիեւի գործն է․ ԱՄՆ պետքարտուղարություն /վիդեո/

Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոները: հայտարարել է, որ առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է քաղաքական կամք դրսեւորեն՝ ԼՂ-ում հրադադարի հաստատման ու այս հակամարտությունում հիմնական խաղաղության հասնելու համար։ Թոները նշել է, որ ԱՄՆ-ն կողմերին համառորեն կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Նա հույս է հայտնել, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված