16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գերմանիայի Հեսսեն երկրամասի Բերգշթրասե մարզի ղեկավարը մտահոգված է

Բերգշթրասե մարզի գործընկեր հանդիսացող Լեռնային Ղարաբաղում թեժ մարտեր են. մեծամասամբ հայերով բնակեցված այս տարածքի հանդեպ հարևան Ադրբեջանը  նկրտումներ ունի և հայկական զինված ուժերի հետ հակամարտության մեջ է մտնում, որոնք հանդիսանում են միջազգայնորեն չճանաչված հանրապետության անվտանգության երաշխավորը: Ըստ լուրերի` անցյալ օրերին տեղի ունեցած մարտերի ժամանակ ավելի քան 30 անձ է սպանվել:

 

Բերգշթրասեի մարզպետ Քրիստիան Էնգելհարթը (CDU, Քրիստոնեա-ժողովրդավարական միություն կուսակցություն) «Bergsträßer Anzeiger» թերթին հայտնել է, որ այս զարգացումներին ինքը մտահոգությամբ է հետևում: «Արտաքին աշխարհից վատ հասանելիությունը, դեպի ծով ելք չունենալը և քաղաքական պատճառներով չգործող միակ օդանավակայանը ցույց են տալիս, թե ինչպիսի խոչընդոտների հետ գործ ունեն 145.000 ղարաբաղցիները մեծ հարևանի դեմ պայքարում»,- այսպես է նկարագրում նա իրավիճակը կովկասյան այս տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղը տառապում է քաղաքական և տնտեսական մեկուսացումից, որից դուրս գալու հարցում ակնկալում է միջազգային հանրության օգնությունը:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. ի վեր հետևողականորեն վարում է հավասարակշռված քաղաքականություն` պահպանելու խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում: «Ընդ որում տարածաշրջանի դժվարությունների և հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման ցանկությունը նրանց համար առաջին տեղում է: Մենք հուսով ենք, որ դա նրանց կհաջողվի»,-շեշտում է Բերգսթրասեի ղեկավարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ