11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Լարված իրավիճակ Ծաղկալանջում

Այսօր՝ մարտի 14-ին, լարված իրավիճակ էր Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուզում: Արդեն 4-րդ օրն  է, գյուղի դպրոցում դասերը կաթվածահար են եղել: Ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց՝ պատճառաբանելով, որ նախկին տնօրենի՝ թոշակի անցնելուց հետո Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կարգադրությամբ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել, իսկ հետո էլ նույն մարզի Արագած գյուղից Նարեկ անունով մեկին բերել են և […]

Էդ. Շարմազանովն ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 14-ին ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը, որը Հայաստան այցից հետո լինելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-բելգիական եւ հայ-ֆլանդրիական խորհրդարանականների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նա վստահություն է հայտնել, որ այս այցը եւս խթան կհանդիսանա՝ էլ ավելի զարգացնելու […]

Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս…

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին օրերին Արցախում է։ Երգչուհին հանդիպել է արցախյան զորամասերի քաջարի զինվորներին եւ նրանց ծնողներին, բարձրացրել տղաների հայրենասիրական ոգին, ինչպես նաեւ ոգեշնչվել հայ զինվորի խիզախությամբ։ Արդյունքում Շուշան Պետրոսյանը մի քանի լուսանկար է հրապարակել Ֆեսբուկ սոցիալական հարթակում եւ հպարտությամբ գրել. «Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս… Փառք ու Պատիվ քեզ, անփորձանք ծառայություն, […]

Ինդոնեզիայում նոր դեսպան ունենք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշել է Աննա Աղաջանյանին նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա): Աննա Աղաջանյանի կենսագրությունը՝ այստեղ:

Ինչո՞ւ են պարտվում սպառողները

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության օրն է: Թեմայի առնչությամբ հրավիրված ասուլիսին  «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ, ըստ նրա, կրթական համակարգում պետք է ներդրվի սպառողական կրթություն, ինչը մեր հասարակությանը ավելի քաղաքակիրթ կդարձնի: «Ես հույսեր եմ կապում կրթության և գիտության նոր նախարար Լևոն Մկրտչյանի հետ և հույս ունեմ, որ նման առարկա իսկապես կներդրվի […]

Օսկանյանի ուշագրավ հայտարարությունը Քոչարյանի եւ մարտի 1-ի մասով

Պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողների հարցերին` մասնավորապես իր կողմից ստեղծվելիք քաղաքական ուժի առնչությամբ: Լրագրողները հարցրին` կուսակցություն ստեղծելը ենթադրու՞մ է, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն:  Վարդան Օսկանյանը նշեց, թե նոր քաղաքական ուժը եւ երկրորդ նախագահը  առընչություն չունեն` հավելելով. «Ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից»: […]

Բուլղարիայում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Սարգսյանը

Այսօր ՀՀ նախագահի մեկ այլ որոշմամբ Բուլղարիայի Հանարպետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի […]

Արսեն Սհոյանը ազատել Բուլղարիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արսեն ՍՀՈՅԱՆԻՆ ազատել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Ավստրալիայի դեսպանը, գտնվելով Անկարայի պայթյունից 20մ հեռավորության վրա, փրկվել է

Երեկ երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ այդ վայրով անցնելիս է եղել Ավստրալիայի դեսպան Ջեյմս Լարսենը, գրում է Ermenihaber.am-ը: Վերջինիս մեքենան գտնվել է պայթյունից ընդհամենը 20մ հեռավորությոն վրա, սակայն, բարեբախտաբար, դեսպանը փրկվել է` չստանալով որևէ մարմնական վնասվածք: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` դեսպանի մեքենայում գտնվող Ավստրալիայի դիվանագիտական առաքելության այլ աշխատակիցները ևս […]

Մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 13-ին, 79 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հովիկ Հովհաննեսի Հախվերդյանը: Հովիկ Հախվերդյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի