Գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության զարգացման շոգեքարշը. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել “Այբ” կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում “Այբ”-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են “Արարատյան բակալավրիատի” և Կրթության գերազանցության ազգային ծրագրերը: Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ Արարատյան բակալավրիատը ստեղծվել է որպես միջազգային բակալավրիատի ազգային ծրագիր, որն այս պահին […]