Հայաստանում շատ ավելի մեծ փողեր կան, քան կարելի է պատկերացնել
Հայաստանում շատ ավելի մեծ փողեր կան, քան կարելի է պատկերացնել, ուղղակի համապատասխան ուժեղ ձեռքը մի օր պարտավոր է սեղանին հարվածի ու ասի «ով փող գողանա բյուջեից կամ կաշառակերությամբ զբաղվի, դատվելու է…,» սա նվազագույնը: Ասում ենք՝ Ադրբեջանը նավթ ունի, գազ ունի, այո դա նրա առավելությունն է, որը պետք է դարձնել մեզ համար շարժառիթ ու մենք էլ զարգացնենք տնտեսության այլընտրանքային ճյուղեր՝ IT ոլորտը մասնավորապես:
Պետք է դրվի նպատակ տղեք ջան, առանց նպատակի մենք ոչ մի տեղ չենք գնում, մեր հասարակությունը պետք է մեծից փոքր իմանա, թե ուր ենք գնում, թե 5-10 տարի հետո ինչ երկիր ենք ունենալու, որն է մեր նպատակը: Անհնարին բառը ստեղծված է ծույլերի ու անհայրենիք մարդկանց համար, ցանկության դեպքում մենք մոբիլիզացիոն այս ֆոնի վրա տնտեսական, ապա նաև ռազմական հրաշքեր կարող ենք գործել:
Հասարակ մի օրինակ բերեմ, որ ուղղակի նյարդայնացնում է մարդկանց՝ արդեն 3 տարի է ճանապարհ ենք սարքում, երեք տարի է ասում ենք միջազգային ճանապարհ ենք ունենալու, նման բաներ աշխարհում մի քանի անգամ արագ են անում, քանզի արագությունն է այսօրվա աշխարհում ապրելու գրավականը, բայց մենք ոչ միայն կրիայի նման ենք առաջ գնում, այլև երկրի առաջին դեմքին հրավիրում են միջոցառման, ասում են 30 կմ բացել ենք ու դրանից հետո նորից փակել են նոր սարքված ճանապարհի մի հատվածը ու էլի կրիայի նման ինչ որ գործ են անում:
Ամեն ինչ մարդու քթից է գալիս: Մի խոսքով՝ երկիրը պետք է նոր ռելսերի վրա դնել, պետք է կտրուկ փոփոխություններ անել ու սահմանել պատասխանատուների, ովքեր ձախողեն, պետք է հեռանան սկզբունքով: Մի բան էլ՝ մոլիբդենը տասնյակ միլիոնավոր դոլարների շահույթ է բերում, բայց չնչին մասն է մտնում բյուջե… Մոլիբդենով հարուստ երկիր ենք, իսկ այն նավթից թանկ է: Գրում է Զոհրապ Եգանյանը: