20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Իր այս սադրանքով Ադրբեջանը մեզ Սմերչից էլ ավելի հզոր քաղաքական զենքեր է նվիրել

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր իմացա, որ Արցախի վրա հարձակվելու որոշում կայացնելու համար Բաքվում անգամ հաշվարկել էին, թե եղանակային ինչ պայմաններ է լինելու Սիսիան֊Գորիս ճանապարհահատվածում։

Այսինքն, փորձել են հնարավորինս մանրակրկիտ հաշվարկել բոլոր այն գործոնները, որոնք պիտի հաղթանակ բերեին իրենց։ Փորձել են և սխալվել։
Բաքվում իսկապես չեն կարող հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։

Հաշվի առնելով գրոհի ծավալը, կազմակերպվածության աստիճանն ու անակնկալության գործոնը՝ իրենք պետք է որ շատ մեծ արդյունքներ ակնկալեին այդ հարձակումից։ Փոխարենը ահագին դիակներ ստացան և ոչ մի մարտավարական առավելություն։

Սրանք փաստեր են, որ անպայման պետք է քաղաքական գործոն դառնան։ Եթե ուշադիր գնահատենք իրավիճակը, ապա կտեսնենք, որ իր այս սադրանքով Ադրբեջանը մեզ Սմերչից էլ ավելի հզոր քաղաքական զենքեր է նվիրել։ Կրակել է պետք»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ