Ոստիկանի կյանքի գինը

Ֆեյսբուքի օգտատեր Պապ Օհանյանը իր հանրագրում գրառել է. «Ժողովրդավարական հասարակության կյանքում ոստիկանը վստահության և անվտանգության զգացում պետք է ներշնչի: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ: Ոստիկանը հաճախ նաև կյանքի գնով մեզ պաշտպանում է օրինախախտից, մեր տները՝ հանցավոր ոտնձգությունից՝ կատարելով իր ծառայողական ու մասնագիտական պարտքը: Յուրաքանչյուր տարի ապրիլի 16-ին՝ առավոտյան, Հայաստանի ոստիկանության […]