Ապրիլի առաջին օրերին հայ զինվորները հանդես եկան որպես մեծագույն հումանիստներ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ապրիլի առաջին օրերին հայ զինվորները հանդես եկան որպես մեծագույն հումանիստներ: Զոհաբերելով սեփական կյանքը՝ նրանք փրկեցին մեր տարածաշրջանն ահռելի մեծ պայթյունից: Սա սխրանք է, որը պետք է գնահատենք առաջին հերթին մենք՝ հայերս: Գնահատենք, հետո նաև պահանջենք ամբողջ աշխարհից ընդունել այս զոհողությունը, հարգել մեր վճռականությունն ու նվիրվածությունը համամարդկային արժեքներին: […]