14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մշակութային լանդշաֆտները` երկրաբանական թանգարանում /ֆոտո/

 

Թանգարանների գիշերն ակտիվ էր Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում, որն իր հարկի տակ էր հավաքել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի ընդերքի հարստությամբ եւ թանգարանում ցուցադրվող նմուշներով:

Ծրագրվածի համաձայն` նախ միջոցառումն սկսվեց «Արդեն վառել ենք ջահերը մեր հոգում, արդեն հրդեհ է անշեջ» միջոցառում, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Այնուհետեւ ներկա գտնվողները ունկնդրեցին երգահան Էդուարդ Զորիկյանին:

Աշխարհագրական լանդշաֆտի դրսևորումը հայկական մշակույթում եւ «ՀՀ աշխարհագրական լանդշաֆտները» թեմայով զեկուցումներ կարդացին ոլորտի հայտնի մասնագետներ: Իսկ միջոցառման ամենահետաքրքիր հատվածը «Մարգագետնից` խոհանոց. տատիկի գաղտնիքները» գրքի բաղադրատոմսերով պատրաստված կերակուրների համտեսն էր.

Սեղանին մեկտեղվել էին վերակենդանացված այն ուտեստները, որոնք դարեր շարունակ պատրաստվել են Հայկական լեռնաշխարհում:

1245679

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ