05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Գերիների ու դիերի փոխանակման ուղղությամբ Կարմիր խաչն աշխատում է

ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝  գերիների  ու դիերի փոխանակման ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն  աշխատանքներ է իրականացնում: ‹‹Այդ ուղղությամբ մեկնաբանություն անել չեմ կարող առայժմ: Մեր կազմակերպությունն այդ ուղղությամբ աշխատում է,  հարցերը քննարկում է բոլոր կողմերի հետ՝ քննարկելով մարդասիրական հարցեր: Պարզապես այժմ չենք կարող ինֆորմացիա տրամադրել հանրությանը աշխատանքների […]

Վարչապետը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Վարչապետը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կներդնի Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների զարգացման գործում: Կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել ապրիլի 8-ին Երևանում ծրագրված Եվրասիական միջկառավարական […]

Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ.ապրիլի 8-ին, 69 տարեկնում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը։ Հրաչյա Սարուխանի թաղման կապակցությամբ ՀՀ մշակույթի                   նա­խա­րա­րու­թյունում ստեղծվել է հանձնաժողով: Հրաչյա Սարուխանի հոգեհանգստի արարաողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին, Վանաձոր քաղաքում (հասցե` Մարգարյան նրբանցք, 13 […]

ՊՆ «Ուրալ»-ը գլորվել է ձորը. կա 1 զոհ, 10 վիրավոր. Shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Երասխավանի դիրքերի ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել և մի քանի մետր գլորվելով հայտնվել է ձորում: 1 հոգի մահացել է, 10 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց տեղափոխում են Արարատի հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի անուն-ազգանունն է Վարդան Մաթևոսյան: […]

Մենք բազմիցս հրավիրել ենք միջազգային հանրության ուշադրությունը և կոչ ենք արել կանխել Բաքվի ռազմատենչ նկրտումները

Ապրիլի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Մոսկվայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ԱՊՀ գործունեության ու դրա արդյունավետության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր։ Նիստին ելույթ ունեցավ ՀՀ արտգործնախարարը: Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, ասաց. «Իր գոյության տարիների ընթացքում ԱՊՀ-ն դերակատարություն է ստանձնել քաղաքական, […]

Նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության Նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ և ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել և մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը: Զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ հետագա զարգացման […]

Այս պահին զոհերը 44-ն են. նոր անուններ

Արծրուն Հովհաննսյանը իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է՝ Ընդհանուր զոհերի թիվը ապրիլի 2-8-ը 44-ն է 1. կ-ն Ուրֆանյան Արմենակ Մեէրսի, 1990-2016., ք. Երևան 2. շարք. Սլոյան Քյարամ Քալաշի, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Արտաշավան 3. մ-ր Մովսեսյան Ռուդիկ Բախշիի, 1976-2016, ք. Ստեփանակերտ 4. մ-ր Թորոյան Հայկ Վահանի, 1985-2016, ք. Երևան 5. ավ. լ-տ Գալստյան Հրաչ Վարդանի, 1991-2016, ք. […]

Մենք մեր հույսը միայն մեզ վրա պիտի դնենք. քաղաքագետ

Գերմանական Deutsche Welle-ի հետ հարցազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է՝ ՀՀ ու ՌԴ հարաբերությունները դաշնակցային են, բայց ոչ  հովանավորչական: Մեր երկիրն նքնուրույն  է ու կարող է  իր հարցերը միայնակ լուծել: Անդրադառնալով սրան՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Ակնհայտ է, Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում  դժգոհություններ ունեն Ռուսաստանից: Դա արտահայտված է նաև նախագահի հարցազրույցում: Նախագահն […]

Մեհրիբան Ալիեւան հավաքել է զոհված զինվորների մայրերին /ֆոտո/

Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ։ Նրա հետ հանդիպմանը մասնակցել են այսպես կոչված, շահիդների մայրերը։ «Ես որպես մայր գլուխ եմ խոնարհում ձեր առաջ։ Ոչ մի մայր չի ցանկանա, որպեսզի իր երեխաներն այդքան երիտասարդ մահանա, ոչ մի մայր պատերազմ չի ցանկանա։ Ադրբեջանն արդեն 20 տարի ջանքեր է գործադրում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը […]

Գարշելի է Քոչարյան սիրող որոշ «միջոցներում» կարդում ես` էս ամենի միակ մեղավորը Սերժ Սարգսյանն է

Կներեք, բայց գարշելի է, երբ Քոչարյան սիրող որոշ «միջոցներում» կարդում ես` էս ամենի միակ մեղավորը Սերժ Սարգսյանն է: -Հասկացանք… մեղավոր է: -Բա ձեր Քոչարյանն ու պարոն Օսկանյանն ուր են… Ինչի մի ձեն, լավ` մի կես ձեն չի լսվում նրանցից… Սաղ ազգը միահյուսվել, միաբանվել` մոռացել է հին ու նոր.. Իրենցից միիի ձեն չի գալիս… Ինչի ձեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի