17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անզուսպ նախանձ

Նախանձը խանութ գնաց, որպեսզի հաց գնի: Իսկ այնտեղ մի տղամարդ կարկանդակ էր գնում: Նախանձեց նրան, զայրացավ ու ամեն ինչ մոռացած՝ դուրս թռավ խանութից:

Սկսեց մտածել, թե ինչ անի, որ իրեն նախանձեն: Որոշեց ջրհորից ջուր խմել ու ամենամեծ դույլը վերցրեց, որպեսզի բոլորն իրեն նախանձեն: Իսկ ջրհորի մոտ արդեն մի կին էր կանգնած՝ թեթև ու նախշապատ դույլերով:

Չդիմացավ նախանձը: Կրկին նախանձեց, բարկացավ ու մոռացավ, որ ջուր խմելու էր եկել: Մի կողմ նետեց իր մեծ դույլն ու գյուղից դուրս սլացավ՝ սոված ու ծարավ: Պառկեց մի բլրակի վրա ու սկսեց ինքն իրեն նախանձել, որ կար ժամանակ, երբ ինքը ոչ ոքի չէր նախանձում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

Աղբյուրը` surbzoravor

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ