15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախարարներն իրենց սրբազան ժամանակից կարող են հատկացնել /վիդեո/

ԱԺ-ում շարունակվում են բյուջեի քննարկումները:

Ոստիկանության, ԱԻՆ-ի և ԱԱԾ-ի ներկայացուցիչները ներկայացնում են բյուջեով իրենց հատկացումներն ու իրականացված աշխատանքները:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց՝  ինչու՞ ներկա չեն  վերոնշյան գերատեսչության ղեկավարները: Ընդգծեցք՝ քննարկմանը  ներկա են այդ երեք գերատեսչությունների ղեկավարների տեղակալները:

«Ես խորին հարգանք ունեմ փոխնախարարների հանդեպ, բայց ես կարծում եմ՝ նախարարներն իրենց սրբազան ժամանակից կարող են մեկ ժամ հատկացնել և գալ: Ինչու՞ են այստեղ նստած փոխնախարարները: Ես հիմա դուրս կգամ և այստեղ կգան իմ փորձագետները», – ասաց Զոհրաբյանը:

Նիստը նախագահող Կորյուն Նահապետյանը Զոհրաբյանին հորդորեց նախ լսել պատասխանը,  հետո հեռանալ:
«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ անձամբ չեն մասնակցում», –  ասաց Կորյուն Նահապետյանը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ