07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Հայաստանը շարունակվում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»

2015 թ.-ի պետական բյուջեի կատարողականի համաձայն` ՀՀ պետական պարտքը կազմել է 2 տրիլիոն 457 միլիարդ դրամ, իսկ դոլարով արտահայտած՝ 5 միլիարդ 79 միլիոն դոլար:

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Վերջինս շեշտեց՝ ընդհանուր պարտքի մեջ արտաքին պարտքը կազմում է 4 միլիարդ 317 միլիոն ԱՄՆ դոլար, ներքին պետական պարտքը՝ 761 միլիոն ԱՄՆ դոլար:
«Ուզում եմ անդրադառնալ պարտքի բեռի հետ կապված մտահոգություններին: Ուզում եմ տեղեկացնել, որ պարտքի բեռը նվազեցնելու  համար կիրառվում են միջազգայնորեն ընդունված ցուցանիշներ: Դրանց համաձայն, մեկ ձևակերպմամբ ասեմ, որ Հայաստանը շարունակվում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ