07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Տոննաներով բերքս կորավ. ո՞վ կտա պատասխանը /վիդեո/

Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի բնակիչ,ազատամարտիկ, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանը այսօր՝ մայիսի 19-ին կառավարություն էր եկել  Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանդիպելու և իր բողոքը ներկայացնելու նպատակով: «Կարկուտը ավիրեց գիլազի ամբողջ բերքը ու կայանները չաշխատեցին: Ամբողջ բերքը փշրվեց՝ պրծավ նոր կայանները աշխատեցին: Տոննաներով բերքս կորավ: Սրա պատասխանը ո՞վ է տալու: Երեխուս ուսման վարձը պետք է տամ, ընտանիք […]

Արցախի ԱԺ-ը դատապարտել է հույների ցեղասպանությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին – Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, – Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը թույլ կտա կանխել […]

Գուցե կգա մի ժամանակ, որ այս շռայլությունը կկարողանանք թույլ տալ․ Թևան Պողոսյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԿԲ զեկույցի վերաբերյալ ելույթ ունեցավ։ Պողոսյանն ասաց՝ ԿԲ-ի զեկույցի փաթեթը կարդալը հաճեի է, բայց․․․ « Ես չգիտեմ քանի օրինակ եք սրանից տպում և ում համար․․․ Դա էլ է մի խնդիր, որովհետև ցանկացած տպագրություն պետք է ունենա տպագրական իմաստ, հուսով եմ՝ ապագայում, եթե էլի տպվի նշված կլինեն որոշ բաներ», – […]

Վարչապետն ընդունել է Բելառուսի հարկերի և վճարների նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների նախարար Սերգեյ Նալիվայկոյին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ հարաբերությունների զարգացումը, և պարոն Նալիվայկոյի այցը կնպաստի երկու երկրների հարկային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում հարկային և մաքսային վարչարարության բարելավման, հարկային օրենսդրության կատարելագործման […]

Հայտնի են Հռոմի պապի այցի կարգախոսն ու տարբերանշանը

Հաստատվել են հունիսի 24-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսը և տարբերանշանը՝ համապատասխան նկարագրությամբ: Կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Տարբերանշանը շրջանաձև է: Տարբերանշանի հիմքում Խոր Վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է: Ս. Գրիգոր Լուսավորիչը շուրջ 14 […]

Կրակոցներ Ալավերդիում. կա 1 զոհ և 1 ծայրահեղ ծանր վիրավոր

Մայիսի 19-ին, ժամը 4.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն: Նույն օրը, ժամը 4.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկի 22 […]

Նաիրիտցիները խաբված են /վիդեո/

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 19-ին  կառավարության շենքի դիմաց ստորագրահավաք էին անում: «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը  լրագրողներին տեղեկացրեց, որ ստորագրությունները հավաքելուց հետո նրանք կդիմեն դատախազություն: «Ստորագրահավաքը իրականացվում է տույժ-տուգանքները ստանալու պահանջով: Ճիշտ է` մենք ստորագրել ենք, որ հրաժարվում ենք տույժ-տուգանքներից, բայց այդ պայմանագիրը մեզ հետ կնքեցին ու պահանջեցին ստորագրել, չստորագրելու դեպքում էլ խոսք էին […]

ՀՀ արտաքին պարտքն աստիճանաբար ավելանում է․ Արամ Մանուկյան

ԱԺ-ում  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԿԲ  2015-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ելույթ ունեցավ։ Նա շեշտեց՝ մեր երկրում  շատ են վարկ վերցնում, բայց այն, ցավոք, իր նպատակին չի ծառայում։ Այնուհետև Արամ Մանուկյանը ներկայացրեց իր պաշտոնական թվերի վրա հիմնված հաշվարկները: «2013-ից 2015 թվականներին ՀՆԱ-ի արդյունքը եղել է մոտ 14 տրիլիոն դրամ, դրանից ելնելով վերջին […]

Նախագահը ներկա է գտնվել «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը, որն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում: Ցուցահանդեսին մասնակցում են սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր: Հանրապետության Նախագահը ծանոթացել է տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի […]

Ամառային զորակոչը մոտենում է

ՀՀ կառավարությունը հաստատեց 2016 թվականի մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ-ում ամառային զորակոչը սահմանված կարգով անցկացնելու որոշումը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ որոշմամբ կարգավորվում են ամառային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ վարչատարածքային միավորներում ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը: 2016 թվականի ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծվել է հանրապետական զորակոչային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի