08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նախ հարկավոր է պարզել՝ ով է իսկապես գնացել Արցախ, ով է նստել դիվանին. Նաիրա Զոհրաբյան

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց որոշ օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետք է կարգավորվեն այն կամավորների խնդիրները, ովքեր  մեկնում են Արցախ՝ առաջնագիծ:  Արտեմ Ասատրյանը  շեշտեց՝ հարկ է մտածել այնպիսի մեխանիզմ, որ վերջիններս գործատուի հետ խնդիրներ չունենան, աշխատանքից չազատվեն:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով այս նախագծին՝  ասաց՝ նախ հարկավոր է պարզել՝ ով է իսկապես գնացել Արցախ,  ով է նստել դիվանին ու ասել, թե գնացել է Արցախ:

«Զինկոմիսարիատից անհրաժե՞շտ է թուղթ բերել, որ հարգելի պատճառվ է բացակայում, թե՞ կան նաեւ այլ տարբերակներ: Ցավոք, որոշ գործատուների հետ շփման ժամանակ նրանք հիմքեր են ներկայացրել, որ տվյալ աշխատողը հանրապետությունից իր անձնական նպատակներով է բացակայել, սակայն ասել է, թե  առաջնագծում է եղել», – ասաց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ