Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Եվրոպական թանգարանային ֆորումի մրցանակաբաշխությանը
Հայաստանը Եվրոպական թանգարանային ֆորումի (European museum forum) տարեկան մրցանակաբաշխությանը ներկայացրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: «Եվրոպական թանգարանային ֆորումի նպատակն է խրախուսել թանգարանային նորարարությունները: Այն ունի մրցանակաբաշխություն, որին մենք առաջին անգամ ներկայացրինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Մենք ցույց տվեցինք, որ Հայաստանում ևս նոր թանգարաններ են բացվում և թանգարանային գործը զարգանում է»,- ասել է Եվրոպական թանգարանային ֆորումի ազգային թղթակից Մարինե Մկրտչյանը: […]





































