07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱԺ-ում կողմ քվեարկեցին մի շարք նախագծերի

ԱԺ-ում այժմ քննարկում են  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը:

Վերջինս տեղեկացրեց՝ նախագծով առաջարկվում է թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը: «Ողջ աշխարհում իրականացվում է անալոգային հեռարձակում և գործող ռադիո անալոգային հեռարձակման համակարգն ապահովում է ներկա պահանջները` ռադիոալիքների քանակի զանազանության և որակի առումներով: Խոսքը հեռուստատեսայինի մասին չէ, այլ ռադիոհեռարձակման մասին է»,- ասաց Թադևոսյանը:

Նախագիծն ընդունվեց 102 կողմ, ոչ մի դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակացությամբ:

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քվեարկեց նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծն, որն անցավ106 կողմ ձայնով:

Ընդգծենք՝  նախագծին դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային:  ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծով  նախատեսվում է Աշխատանքային օրենսգրքում կամավորականների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ այդ թվում աշխատատեղերի պահպանում, վարձատրության կազմակերպում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ