23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Անվերջության ժապավեն» հուշարձանը տեղափոխվել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան /ֆոտո/

Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող «Անվերջության ժապավեն»՝ ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանը  վերին՝ դեռևս կանգուն մնացած հատվածը մայիսի 17-ի ուժեղ քամու հետևանքով վնասվել էր:

Օրեր առաջ Henaran.am-ը անրադարձել էր հուշարձանի ներկայիս վիճակին եւ հետագա ճակատագրին (տես` Ճանապարհաշինարարի կինը թեւերը պարզած օգնություն է խնդրում),  սակայն  Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են , որ սաստիկ քամու և կարկուտի հետևանքով վնասվել է Դավիթ Բեջանյանի հեղինակությամբ, 1978թ. կառուցված «Անվերջության ժապավեն» կանգուն մնացած հատվածը:

Հուշարձանի վնասված հատվածը ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուները և ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները հեռացրել են` տեղափոխելով Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տարածք:

ՊՈԱԿ-ից  հիշեցնում են, որ տեղական նշանակության հուշարձանի «կողոպտումը» սկսվել էր դեռևս 2007 թվականին:

01(5)

02(8)

5(15)

04(5)

12(25)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ