07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Իրանը Քիմ Քարդաշյանին մեղադրում է գաղտնի գործակալ լինելու մեջ /վիդեո/

Իրանի հեղափոխական գվարդիան, որը պատասխանատու է երկրում տեղի մշակույթի և այլ երկրների ազդեցության վերահսկողության համար, համացանցի աստղ Քիմ Քարդաշյանին մեղադրել է Միացյալ Նահանգների գաղտնի գործակալ լինելու մեջ, հայտնում է Ամերիկայի ձայնը: Իրանի հեղափոխական գվարդիայի Կազմակերպված կիբերտարածության հանցանքների բաժնի խոսնակ Մոսթաֆա Ալիզադեն Քիմ Քարդաշյանին մեղադրել է «Instagram» սոցիալական կայքի համար աշխատելու մեջ, ըստ ում, նրանք նշանակետի […]

Լևոն Արոնյանը` ազատամարտիկներին /վիդեո/

«Ես հպարտանում եմ ազատամարտիկների համար, ուրախ եմ , որ իրենք կան և ամեն օր մտածում եմ նրանց մասին ու գնահատում նրանց գործը: Կարևորը մեր սահմանները պաշտպանված են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մանրամասները՝   տեսանյութում:

«Միայն իմ դիակի վրայով». գառնեցիները նորից ճանապարհ են փակել

«Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծարգիրը» չեղյալ հայտարարելու պահանջով այսօր՝ մայիսի 20-ին, մի քանի հարյուր գառնեցի փակել է  Գառնի-Երեւան Ճանապարհը: Henaran.am-ի զրուցակիցներից հետ զրույցում  Արուսյակը նշեց, որ չեն պատրաստվում զիջել և բացել ճանապարհը մինչև իրենց պահանջը չկատարվի: Նրանց խոսքով ՝ չեն պատրաստվում լքել իրենց հայրենի գյուղը և ամեն բան կանեն, որ կործանարար ծրագիրը չիրագործվի: «Միայն իմ դիակի վրայով»,-վճռական […]

Հրահանգը տրված է. Ժողովուրդ

Երբ ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից հանրահայտ պանամյան օֆշորային գործի հետ առնչություն ունենալու համար, քիչ հավանական էր թվում հեռանկարը, որ նա պատասխանատվության կենթարկվի: Հայաստանի ղեկավարությունը որքան էլ ուզում է՝ կոկորդը պատռի, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, միևնույն է՝ հանրությանը հայտնի է, որ գրպանահատը չի կարող «ջեբկիրների» դեմ պայքարել: Ինչպես հայտնի […]

Սերժ Սարգսյանը տղամարդավարի պաշտպանել է Քոչարյանին. Հրապարակ

Արտաշես Մամիկոնիչն սպասում է, որ Սերժ Ազատիչն ազատվի, որ իր նոր գրքերի պրեզենտացիան անի, իսկ դրանք բավականին շա՜տ են: Պարոն Գեղամյան, իսկ հիշո՞ւմ եք, թե մի ժամանակ ինչե՜ր էիք ասում Սերժ Սարգսյանի հասցեին։ «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան Գեղամյանն ասել է. «Ես ընդունում եմ իրեն որպես անհատականություն և որպես արժանավոր լիդեր, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլև […]

Պետք է զրկվեն Հայաստանում ապրելու իրավունքից. Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանը հինգերորդ թոռն է ունեցել՝ նախօրեին ծնվել է Լեւոն Քոչարյանի եւ երգչուհի Սիրուշոյի երկրորդ զավակը։ Ուրախալի լուր՝ անկախ մեր վերաբերմունքից փոքրիկի պապի եւ նրա նախագահության տարիների նկատմամբ։ Ուզում ես սրտանց շնորհավորել, բայց մի փոքրիկ մանրուք, այնուամենայնիվ, խանգարում է դրան։ Բանն այն է, որ այս զույգի առաջնեկը ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երկրորդը՝ Ֆրանսիայում։ Գուցե […]

Չիլիի պատգամավորների պալատը հատուկ բանաձևով դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Չիլիի Պատգամավորների պալատի բանաձևը ս.թ. ապրիլի 1-2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Ս.թ. ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բանաձև է ընդունել Չիլիի Պատգամավորների պալատը: Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու և վերջին սերնդի […]

Արցախում ասում էին` Սերժ Սարգսյանն ինչպե՞ս կարող է տարածք հանձնել. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Ղարաբաղյան շարժման մասնակից Մարգարիտա Քարամյանը: -Հենց այդ անջատման մասով’ մենք պայ­քարում ենք, ցանկանում ենք, որպեսզի ուղղվի Ռոբերտ Քոչարյանի օրոք արված այն սխալը, որ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային սեղանից, բայց այսօր պաշտո­նական ՍտեփաՆակերտը չունի Հայաստանից տարբերվող դիրքորոշում ոչ մի հար­ցում, Սերժ Սարգսյանն ինչ բարձրաձայնում է, ինչ քայլի գնում է, պաշտոնական Ստեփանակերտը ոչ մի […]

Ով է սպանել «Դղյակի» տիրոջը. նոր հանգամանքներ. Առավոտ

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Դղյակ» խանութի տիրոջ՝ 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ կասկածելու փաստով ձերբակալվել էր նրա մանկության ընկերը՝ 1976 թվականին ծնված Արմեն Փափազյանը, որը Շիրակի մարզի հարկային տեսչության աշխատակից է: Վերջինս պնդել էր, որ սպանությունը ինքն է կատարել, սակայն, Aravot.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, գիշերը ձերբակալվել է Գյումրիի նախկին պաշտոնյաներից մեկի՝ Արտուշ Մովսիսյանի […]

Հովիկ Աբրահամյանի խնայողությունից մեկ ժամ անց. Առավոտ

Պետական միջոցները խնայելու նպատակով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանին զեկուցեցին,  որ 797 ծառայողական  մեքենա կկրճատվի՝ բացառությամբ ԱԱԾ– ին,  ոստիկանությանը, քննչական մարմիններին և փրկարար ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների։ Վարչապետի հայտարարությունից 1  ժամ էլ չանցած «Առավոտի» տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես էին հարկատուների հաշվին երթևեկող պետական ծառայողական մեքենաները ոչ թե պաշտոնյաներին ծառայում,  այլ նրանց ընտանիքի անդամներին։ Պուշկինի անվան դպրոցի մոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի