Մոսկվայում Ժիրինովսկու արձանն է կանգնեցվել /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում՝ Առաջին Բասմանյան նրբանցքում, տեղի է ունեցել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հուշարձանի հանդիսավոր բացումը։ Արձանի հեղինակը քանդակագործ Զուրաբ Ծերեթելին է, արձանը բրոնզից է, 3 մետր բարձրություն ունի։